logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հետծննդյան բաժանմունք

Հետծննդյան բաժանմունք

Ծննդաբերությանը հաջորդող առաջին օրերը  մայրության առաջին քայլերն են, յուրաքանչյուր կնոջ համար: Այդ քայլերը ճիշտ կատարել Ձեզ կօգնեն մեր բժիշկները՝ մանկաբարձ-գինեկոլոգներն ու բժիշկ-նեոնոտոլոգները, ինչպես նաև մանկաբարձուհիներն ու մանկական քույրերը: Նրանք սիրով կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին և կօգնեն Ձեզ ցանկացած իրավիճակում:

Բաժանմունքի բոլոր հիվանդասենյակները հարմարավետ են, նախատեսված են 2 կամ 3 ծննդկանի համար և ունեն մոր և երեխայի համատեղ կեցության  բոլոր անհրաժեշտ պայմանները : Կան նաև անհատական հիվանդասենյակներ, որտեղ

թույլատրվում է հարազատներից մեկի 24 ժամյա ներկայությունը:

Հետծննդյան բաժանմունքում են գտնվում ծննդկանները, ինչպես Ֆիզիոլոգիական, այնպես էլ բարդացած ծննդաբերություններից հետո: Ի դեպ, եթե բարդացած ծննդաբերությունից հետո  կինը, իր վիճակից ելնելով, ինքնուրույն չի կարողանում խնամել իր նորածնին, Ծննդատան բուժանձնակազմը պատրաստակամորեն խնամքը վերցնում է իր վրա՝  մինչև  կնոջ ինքնազգացողության բարելավվումը:

Հետծննդյան շրջանի կարևորագույն խնդիրներից է նորածնի կրծքով կերակրումը: Բաժանմունքում իրականացվում է «կրծքով կերակրման քաջալերման և աջակցության», ճիշտ կերակրման «տեխնոլոգիաների» ծրագիրը: Բաժանմունքի բժիշկները յուրաքաչյուր կնոջ անհատականորեն բացատրում են կրծքով կերակրման առավելությունները, սովորեցնում և տեղեկություն են տալիս ստացիոնարում և տնային պայմաններում կրծքագեղձերի ճիշտ խնամքի, կաթնարտադրության խթանման, հետծննդյան շրջանում անձնական հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ:

Բաժանմունքում իրականացվում է շուրջօրյա բարձր որակավորում ունեցող բժշկական օգնություն, որը զուգակցվում է աշխատակիցների բարեհամբույր և հոգատար վերաբերմունքով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել      

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com