logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 Բաժանմունքն ապահովում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդների անզգայացման, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության իրականացումը ՝  պլանային և անհետաձգելի տարբերակներով,  շուրջօրյա ռեժիմով:

Բաժանմունքում, ըստ ցուցումների, հմուտ բժիշկների կողմից կիրառվում են ժամանակակից ցավազրկման և անզգայացման բոլոր մեթոդները:

Ծննդաբերության ժամանակ, հաշվի առնելով ծննդկանի և պտղի վիճակը,  ցավազրկման համար լայնորեն կիրառվում է երկարատև էպիդուրալ ցավազրկումը, որն ունի բարձր ցավազրկող ազդեցություն: Էպիդուրալ ցավազրկումն իրականացնում են բարձր որակավորում ունեցող փորձառու բժիշկ- անեսթեզիոլոգները:

Ցավազրկման նպատակով կիրառվում են նորագույն անզգայացնողներ, անզգայացման և շնչառական ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև մոնիտորինգի համակարգեր: Ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես՝ բժիշկ-անեսթեզիոլոգի կողմից՝  վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ համատեղ:

Կեսարյան հատումների անզգայացման նպատակով նախընտրելի է ողնուղեղային անզգայացումը, որը ծննդկանին թույլ է տալիս վիրահատության ընթացքում, չունենալով որևէ ցավային զգացողություն, մնալ գիտակցության մեջ, առաջին իսկ   րոպեից տեսնել իր նորածնին, լսել մանկան առաջին ճիչը:  Անզգայացման այս մեթոդը կիրառելիս անզգայացնող նյութերը պտղի վրա չեն ազդում, և նա ծնվում է առանց դեղորայքային դեպրեսիայի: Հակացուցումների առկայության դեպքում, հաշվի առնելով հղիի վիճակը, ընտրվում է այլընտրանքային անզգայացում:

Բոլոր անզգայացումները կատարվում են մանրակրկիտ մոնիտորինգային հսկողության տակ /ներքո/՝ ամենաժամանակակից համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս  մշտապես հսկել զարկերակային ճնշումը, պուլսը, ջերմությունը, կատարել էլեկտրասրտագրություն և այլն:

Անէսթեզիոլոգիայի բաժանմունքի  գլխավոր և անխախտ սկզբունքներից մեկը յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ անհատական մոտեցումն է, ինչպես և ցավազրկման հարմարավետ ու անվտանգ պայմանների ապահովումը:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել      

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com