logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ծննդաբերական բաժանմունք

Ծննդաբերական բաժանմունք

Այս բաժանմունքում տեղի է ունենում աշխարհի ամենամեծ հրաշքներից մեկը՝ մարդու ծնունդը:

Ծննդաբերական բաժանմուքն իր կազմում ներառում է  անհատական ծնարաններ և մանկաբարձական վիրահատությունների համար նախատեսված վիրահատական բլոկ՝ իր ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակով:

Ծննդաբերությունները իրականացվում են անհատական  ծնարաններում, որտեղ ծննդկանը գտնվում է բժշկի և մանկաբարձուհու անընդհատ հսկողության տակ: Յուրաքանչյուր հղիի  նկատմամբ ցուցաբերվում  է յուրօրինակ մոտեցում՝  կարևորելով նրանց անհատականությունը: Անհատական  ծնարանները հնարավորություն են ընձեռում  ապագա հայրերին ներկա գտնվելու իրենց երեխաների լույս աշխարհ գալու պահին:

Յուրաքանչյուր ծնարան ունի իր ժամանակակից հատուկ մահճակալները , որոնք ծննդալուծման պահին, առանց հղիին անհանգստություն պատճառելու,   հարմարեցվում են   ծննդաբերությունը ընդունելու համար: Անմիջապես ծննդաբերությունից հետո, հակացուցումների բացակայության պայմաններում, նորածինը դրվում է  մոր որովայնին՝ մոտեցվելով կրծքին: Կերակրվելուց հետո  նորածինը տեղափոխվում է իր համար նախատեսված մահճակալ՝ շարունակելով շփումը իր մայրիկի հետ : 2 ժամ անց  երեխան, մայրիկի հետ միասին,  տեղափոխվում  է հետծննդյան բաժանմունք՝ համատեղ կեցության:

Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով ծննդկանի և երեխայի վիճակը, ինչպես նաև բարձր ռիսկի հղիների ծննդալուծման ժամանակակից մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից:

Ծննդաբերական բաժանմունքում ընդունվում են նաև  վաղաժամ ծննդաբերություններ, որտեղ  կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները անհաս երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու համար, որից հետո այդ նորածինները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք:

Ծննդաբերական բաժանմունքը ներառում է նաև մանկաբարձական վիրահատարան, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում, առանց րոպե կորցնելու, կատարել կեսարյան հատում: Այստեղ կատարվում են նաև պլանային կեսարյան հատումներ: Վիրահատությունից հետո՝  առնվազն 24 ժամվա ընթացքում, ծննդկանը գտնվում է ինտենսիվ հսկողության պալատում, որտեղ իրականացվում է մասնագիտացված հսկողություն և հոգատար խնամք:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել      +374 10 28 33 71

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com