logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Բարձր ռիսկի հղիների բաժանմունք

Բարձր ռիսկի հղիների բաժանմունք

 Բարձր ռիսկի հղիների բաժանմունքում հետազոտվում և բուժում են ստանում մանկաբարձական տարբեր խնդիրներով և արտասեռական  ախտաբանություններով հղիներ:

Շատ կարևոր է հղիության ընթացքում ռիսկի գործոնների վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և ժամանակին կարգավորումը,  ինչը նպաստում է  անցանկալի հետևանքների նվազեցմանը և, արդյունքում, բարեհաջող ծննդալուծմանը:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Կատարվում են բազմապրոֆիլ գործիքային և կլինիկոլաբորատոր հետազոտություններ՝ ցանկացած ախտաբանության ժամանակ:

Անհրաժեշտության դեպքում, հարակից մասնագետների հետ համատեղ, կազմակերպվում է  ծանր ընթացող հիվանդություններով հղիների հետազոտություն և բուժում:

Բաժանմունքում ստեղծված է ընտանեկան մթնոլորտ, որի շնորհիվ հղիները լրացուցիչ ստրես չեն ապրում “հիվանդանոցում” գտնվելու պատճառով: Արդյունքում՝ հղիները հնարավորություն ունեն իրենց ազատ ժամանակն անցկացնել ընդհանուր սրահում՝ դիտել հեռուստացույց, զրուցել, կարդալ և քննարկել հղիության և մայրական խնամքի համար նախատեսված գրականություն:  Եղանակի բարենպաստ պայմաններում, երեկոյան ժամերին, հարազատների ուղեկցությամբ կարող են զբոսնել հարակից կանաչապատ և թթվածնով հագեցած գեղեցիկ այգում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել      +374 10 28 52 88

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com