Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Պտղի խաղը (շարժումները)



Յուրաքանչյուր ապագա մայր ցանկանում է հնարավորին շուտ զգալ պտղի խաղը: Նույնիսկ, եթե հղիությունը առաջինը չէ, այս հուզական և ֆիզիկական կապը շատ կարևոր է: Չէ՞ որ այդ ժամանակ կինը ո՛չ միայն գիտի, այլ նաև զգում է իր մեջ սկիզբ առնող նոր կյանքը: Գինեկոլոգի համար պտղի խաղը, առաջին հերթին, նորմալ զարգացման ցուցանիշներից է:  

Պտղի առաջին շարժումները

Պտղի առաջին շարժումները, ըստ մասնագետների, կարելի է զգալ 16-20 շաբաթականից սկսած: Երբեմն այն տեղի է ունենում ավելի ուշ՝ 22-23 շաբաթականում: Իսկ որոշ կանայք հավաստիացնում են, որ փոքրիկի շարժումները հաստատված նորմայից բավականին շուտ են զգում՝ 13-15 շաբաթականում: Պտուղն սկսում է շարժվել 8 շաբաթականում, սակայն նրա չափերն այնքան փոքր են, որ դրանք զգալն ուղղակի անհնար է: Հասակի և քաշի ավելացման հետ մայրն արդեն կարող է տարբերակել ապագա երեխայի շարժումները որովայնում տեղի ունեցող այլ գործընթացներից:

Ինչու՞ են որոշ կանայք շարժումներն ավելի շուտ զգում, իսկ մյուսներն՝ ավելի ուշ: Ինչպիսի՞ օբյեկտիվ գործոններ կան:

Ավելի վաղ ժամկետներում պտղի շարժումները կարողանում են ճանաչել ավելի փորձառու մայրիկները՝ առաջնակի հղիների համեմատ գրեթե 2-3 շաբաթ շուտ:

Նրանք արդեն ծանոթ են այդ զգացողությունների հետ և չեն շփոթում դրանք, օրինակ, աղիների աշխատանքի հետ:  Դրանում նշանակություն ունի կանանց կենսակերպը, ինչպես նաև, թե ինչքանով են նրանք ուշադիր իրենց օրգանիզմին: Ակտիվ աշխատանքը և մշտական շարժումները հնարավորություն չեն տալիս զգալ առաջին շարժումները վաղ ժամկետներում և ճանաչել դրանք: Ավելի չափավոր կյանքի ռիթմը և հանգիստ աշխատանքը թույլ են տալիս զգալ փոքրիկին և ճանաչել նրա շարժումները:  

Նշենք այլ պատճառներ, որոնց հետևանքով կանայք տարբեր ժամանակ են զգում երեխայի առաջին շարժումները:

Շարժումները նորման հղիության ժամանակ

8 շաբաթից սկսած պտուղը մշտապես շարժվում է: Մինչև 20 շաբաթականը նրա շարժումները սպոնտան են, քիչ զգալի և մայրիկների համար անհասկանալի: 24 շաբաթից սկսած պտղի շարժումները դառնում են զգալի ինչպես կնոջ, այնպես էլ բժշկի համար: Երեխան դառնում է բավականին ուժեղ և էներգիայով լի՝ իր վիճակը և զգացողություններն արտահայտելու համար: Ներարգանդային կյանքում փոքրիկի ամենաակտիվ շրջանը 26-32 շաբաթականն է: Ժամում նա կարող է շարժվել 10 և ավելի անգամ: Երրորդ եռամսյակի սկզբում պտղի մոտ ձևավորվում է սեփական ռեժիմը, քնի և արթմնիության սեփական ժամերը: Այդ պատճառով, երբ երեխան  հանդարտվում է և մի քանի ժամ չի շարժվում (նորմայում` 3-4 ժամ), պետք է չանհանգստանալ, նա պարզապես հանգստանում է: 32 շաբաթից հետո շարժումների քանակը զգալիորեն նվազում է: Երեխան աճում է և նրան տարածությունը չի բավականացնում շարժումների և պտույտների համար:  Այս ժամանակ նա արդեն որոշակի դիրք է գրավում (որպես կանոն` գլխային), որում էլ մնում է մինչև ծննդաբերությունը: Շատ կանայք համաձայն չեն այն պնդման հետ, որ երեխան հղիության վերջում դառնում է քիչ ակտիվ։ Ընդհակառակը, նրա գործողությունները դառնում են կանոնավոր, հաճախ ցավ են պատճառում և թույլ չեն տալիս կնոջը նորմալ հանգստանալ ու քնել։ Դա բացատրվում է նրանով, որ կինը գնահատում է կտրուկ հարվածների ուժգնությունը, այլ ոչ` քանակը։  

Ժամանակի հետ կինը սովորում  է  «զգալ» իր երեխային, կարողանում է տարբերակել նորմալ շարժումները ոչ սովորականից։

Ակտիվության նորմալ բարձրացումը հաճախ պայմանավորված է ամենասովորական պատճառներով, ինչպիսիք են.

Երբ շարժումներն ընդհատվում են երկար ժամանակով, կինը տագնապում է։ Պտղի հանգիստ ժամանակը սովորաբար չի գերազանցում 4 ժամը։ Համոզվելու համար, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, կարելի է իրականացնել մի քանի խթանող հնարքներ։ Ամենագործող եղանակը շունչը մի քանի վայրկյան պահելն է։ Թթվածնի պակասը երեխայի մոտ արագ ռեակցիա է առաջացնում․ նա սկսում  է անհանգիստ շարժվել։ Կարելի է մի քանի ֆիզիկական վարժություններ անել, որոնք կարագացնեն սրտի ռիթմը և արյունամատակարարումը։ Արդյունքում երեխան մեծ քանակությամբ թթվածին և սննդանյութեր է ստանում։ Կարելի է ինչ-որ քաղցր բան ուտել, մեկ բաժակ հյութ կամ շաքարով թեյ խմել, պառկել։ Հիմնական նորմալ իրավիճակներում դա բավական է` շարժումները վերականգնելու համար։ Եթե շարժումները 12 ժամ չեն զգացվում, դա խնդիրների առկայության մասին վկայող ազդակ է և առիթ` բժշկին դիմելու համար։   

Երեխայի շարժումներից բացի, կինը կարող է զգալ նաև նրա զկռտոցը, թոքերի ռիթմիկ հրոցները նույն տեղում։

Պտղի ակտիվ շարժումները

Կա այնպիսի նախանշան, ըստ որի ապագա ծնողները կարող են նախօրոք ճանաչել իրենց երեխայի բնավորությունն ու ավյունը։ Եթե մոր օրգանիզմում նա չափազանց ակտիվ է և անդադրում, ապա ծնվելուց հետո կլինի ընդհակառակը՝ հանգիստ։  Իսկ ճարպիկ և անհանգիստ երեխաները սովորաբար մայրիկին անհարմարավետություն չեն պատճառում մշտական հրոցներով և նրա որովայնի մեջ պտույտներով։

Բժիշկներն ասում են, որ պտղի ակտիվությունը լավ ցուցանիշ է։ Այն հաստատում է, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Սակայն որոշ դեպքերում նման ակտիվությունը ազդակ է անհարմարավետության՝ կնոջ օրգանիզմում ինչ-որ խաթարման  մասին։ Իր համար տհաճ իրավիճակին երեխան արձագանքում է երկարատև և ուժգին գործողություններով, որը մոր մոտ ցավային զգացողություններ է առաջացնում։

Նշենք պտղի բարձր ակտիվության մի քանի պատճառներ, որոնց վրա կինը պետք է ուշադրություն դարձնի:

Եթե ավելի լուրջ պատճառներ չկան նման ակտիվության համար, ապա բավական է, որ կինը փոխի իրավիճակը հասարակ մեթոդներով, ինչպիսիք ենզբոսանքը, շնչառական մարմնամարզությունը, դիրքի փոփոխությունը, պառկելը, հանգստանալը, սնվելը։ Սովորաբար, երեխան դադարում է անհանգստանալ և նրա շարժումները փոխում են իրենց բնույթը՝ կտրուկ և ուժգինից դառնալով դանդաղ և սահուն։

Եթե դա տեղի չի ունենում, կինը պետք  է դիմի մասնագետներին։ Նրանք կլսեն պտղի սրտի ռիթմը և, հետազոտության տվյալների համաձայն, կտան համապատասխան խորհուրդներ։ Սակայն միշտ չէ, որ հրոցների և շարժումների ցավոտ ընկալումը կապված է պտղի անհարմարավետության հետ։  Երբեմն այն ազդարարում է կնոջ ներքին օրգանների հիվանդության մասին։ Այդ պատճառով բոլոր զգացողությունների և կասկածների մասին անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com