Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Վարիկոզը հղիության ժամանակ


Երակների վարիկոզ լայնացմամբ տառապում են շատ կանայք և տղամարդիկ։ Այս հիվանդությանը նպաստող գործոնները բավականին շատ են, և հաճախ միանգամից մի քանի պատճառ են ազդում օրգանիզմի վրա։ Կանանց մոտ հնարավոր է նաև լրացուցիչ գործոն՝ հղիությունը։ Այս շրջանին բնորոշ է բոլոր օրգանների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, առաջին հերթին, ոտքերի և փոքր կոնքի օրգանների վրա։  Հենց այդ պատճառով էլ հղիների մոտ զարգանում է վարիկոզ հիվանդություն։ Ի՞նչ անել նման իրավիճակներում։ Թե որքանով են դրանք տհաճ և վտանգավոր, պարզաբանվում է ստորև։   

Վարիկոզի զարգացումը հղիության ժամանակ

Եթե նախքան հղիությունը կնոջ մոտ առկա է երակների վարիկոզ լայնացման հակվածություն, ապա օրգանիզմի վրա անխուսափելի ծանրաբեռնվածության հետևանքով հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է։ Անոթները մեծանում են տրամագծով և երկարությամբ, պատերը կորցնում են էլաստիկությունը, երակների փականները դադարում են նորմալ աշխատել։ Տեղի է ունենում արյան անլիարժեք բաշխում, կանգ, անոթների պատերի վրա մեծանում է ճնշումը։ Այս ամենի հետևանքով երակներն ավելի են լայնանում։  

Նույնիսկ այն կանայք, որոնք նախքան հղիությունը չեն տառապել վարիկոզով, 30% դեպքերում հղիութան ժամանակ ի հայտ են գալիս հիվանդության ախտանշաններ՝ ոտքերում ծանրության զգացում, ցավ, այտուցներ։

Վարիկոզի առաջացման լրացուցիչ գործոններ կարող են լինել.

 

Վերոնշյալից որևէ մեկի առկայության դեպքում ցանկալի է ապահովագրվել՝ խորհրդակցելով բժշկի հետ՝  հիվանդության առաջին նշանները բաց չթողնելու և երակների լայնացումը կանխելու համար։

Վարիկոզը ոտքի վրա անցկացվող հղիության ժամանակ

Անկախ նրանից՝ կինը մինչև հղիությունը տառապել է ոտքերի երակների լայնացմամբ, թե եղել է լիովին առողջ, նրա օրգանիզմի փոփոխությունները կարող են ազդել երակների վիճակի վրա։ Վարիկոզի նախատրամադրող վերոնշյալ պայմանների ֆոնին ավելանում են նոր գործոններ, որոնք կապված են երեխայի կրելու հետ.

Գերազանց է, եթե չնայած բացասական գործոններին՝ Ձեր օրգանիզմը ծանրաբեռնվածությունը տանում է առանց հետևանքների։ Սակայն հիմնականում կանայք ոտքերին նկատում են վարիկոզի առաջնային ախտանիշները։

Դրանց թվին են պատկանում՝   

Ոտքերի զարգացող վարիկոզի ժամանակ երակները երևում են մաշկի տակից, դրանք կարելի է մատներով շոշափել։

Ոտքերի վարիկոզի բուժումը հղիության ժամանակ

Չբարդացած դեպքերում բուժումն իրականացվում է հատուկ կոմպրեսիոն ներքնաշորի կրման օգնությամբ և հղիության ժամանակ թույլատրվող բժշկական պրեպարատների կիրառմամբ։

Հղիների համար նախատեսված կոմպրեսիոն ներքնաշորը համաչափ և անհրաժեշտ ուժով ճնշում է ոտքերը և, համապատասխանաբար, անոթները։ Արդյունքում նվազում է արյան կանգը անոթներում, ինչպես նաև ոտքերի այտուցվածությունը, անցնում են տհաճ զգացողությունները։ Կոմպրեսիոն ներքնաշորը պատրաստում են էլաստիկ և շատ ամուր նյութերից (նեյլոն, միկրոֆիբրա)։ Կախված նրանից, թե ոտքի որ երակներն են ախտահարված, խորհուրդ են տրվում գուլպաներ կամ զուգագուլպաներ՝ ճնշման տարբեր աստիճանով։ Հղիներին վարիկոզի համար նախատեսված զուգագուլպաներ խորհուրդ չի տրվում։

Ճնշման աստիճանն անպայման որոշում է բժիշկը՝ կողմնորոշվելով Ձեր անոթների վիճակով։ Այն նշված է արտադրանքի փաթեթավորման վրա։  Կանխարգելիչ նպատակներով կրում են վարիկոզի դեմ նախատեսված 1 աստիճանի ճնշման գուլպաներ՝ 8-20 մմ ս.ս. սահմաններում։ եթե վարիկոզ լայնացման ախտանիշներն արտահայտված են, անհրաժեշտ է ավելի ուժեղ ճնշում՝ 20-30 մմ ս.ս.։ Սա հատկապես խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց աշխատանքը և կենսակերպն անցնում են մշտական շարժման և ոտքերի վրա կանգնած վիճակում։  

Կոմպրեսիոն տրիկոտաժը հագնում են որոշակի կանոններով՝առավոտյան պառկած, երբ ոտքերը առավելագույն թուլացած են և զերծ այտուցներից, գուլպան հավաքում են ձեռքերում և ոտնաթաթից սկսած համաչափ բարձրացնում ողջ ոտքով։ Կրում են ողջ օրվա ընթացքում, հանում են երեկոյան պառկած վիճակում՝ խուսափելով երակների շատ արագ և ուժեղ լեցումից։ Կոմպրեսիոն ներքնաշորերը շատ քմահաճ են։ Դրանք չի կարելի ձգել, լվանալ լվացքի մեքենայով կամ ձեռքով տաք ջրում։ Չի կարելի չորացնել  ջեռուցման մարտկոցի վրա կամ արևի տակ։ Դա նպաստում է թելերի քայքայմանը և կոմպրեսիայի նվազմանը։

Լվանալ կարելի է սառը ջրում, որից հետո պետք է չորացնել հարթ մակերևույթին։  

Բացի կոմպրեսիոն ներքնաշորի կիրառումից վարիկոզի բուժման ժամանակ նշանակվում են նաև դեղամիջոցներ։ Նույնիսկ վաղ ժամկետներում կարելի է կիրառել տեղային ազդեցության պրեպարատներ։

Տրոքսեվազինը (տրոքսեռուտինը) կանխում է թրոմբների առաջացումը, ակտիվորեն ազդում է երակների և մազանոթների բջիջների վրա, փափուկ հյուսվածքների վրա թողնում է վերականգնողական ազդեցություն։  Այս հատկության շնորհիվ այն կիրառում են նաև թութքի ժամանակ։ Այն բաց է թողնվում մի քանի ձևերով։ Հղիության ժամանակ վարիկոզի դեմ տրոքսեվազին քսուկը քսվում է ախտահարված մասերին օրը 1-2 անգամ՝ թողնելով մինչև լիարժեք չարանալը, այնուհետև կարելի է հագնել կոմպրեսիոն ներքնաշորը։ Պատիճներով տրոքսեվազինն ընդունում են օրական երկու անգամ երկարատև ժամանակ  (մեկ ամիս և ավելի)։

Ոտքերի վարիկոզի բուժման համար կարող են խորհուրդ տրվեն հեպարինի հիմքով քսուկներ և գելեր։  Դրանք կանխում են թրոմբների առաջացումը անոթների ներսում և նպաստում են արդեն առաջացածների ոչնչացմանը։  Բացի հակաթրոմբային ազդեցությունը, հեպարինային պրեպարատներն ունեն նաև ցավազրկող հատկություն։ Դրանք քսվում են ցավոտ հատվածներին օրական 2-3 անգամ՝ մինչև լրիվ ներծծումը։  

Ոտքերի վարիկոզի կանխարգելում

Ինչպես և ցանկացած այլ հիվանդություն, վարիկոզն ավելի հեշտ է կանխել, քան հետո բուժել։  Ամենահասարակ կանխարգելիչ միջոցառումները բավարար են լինում ոտքերն առողջ պահելու համար։

Առաջին հերթին պետք է հետևել քաշին։ Քաշի արագ հավաքումը վատ է անդրադառնում ոչ միայն ոտքերի, այլ նաև ողջ օրգանիզմի վրա։

Երկրորդ հերթին, պետք է կանխել փորկապությունները։

Երրորդ հերթին, պարտադիր է ֆիզիկական ակտիվությունը։ Բազմոցին պառկելը, նույնիսկ ոտքերը բարձրացրած վիճակում, անհրաժեշտ արդյունքը չի տալիս։

Այդ պատճառով ոտքով զբոսանքները, լողավազանում պարապմունքները, հղիների ֆիթնեսը պետք է պարտադիր լինեն կյանքի այս շրջանում։

Չորրորդ հերթին, պետք է հրաժարվել զգեստապահարանի սիրելի, սակայն անհարմար իրերից։ Բարձրակրունկները, գուլպաները, թևնոցները ժամանակավորապես ստիպված եք մոռանալ։ Որևէ ձգում կամ ճնշում չպետք է լինի։

Մերսումը, կոնտրաստ ցնցուղը, ոտքերի վարժությունները, ճիշտ հանգիստը և քունը նույնպես երակների վարիկոզ լայնացման կանխարգելման լավ միջոցներ են։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com