Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Կորոնավիրուսը` հղիության ժամանակ


Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»: Հղիների մոտ, այս առումով, կրկնակի վախ կա՝ իրենց և չծնված երեխայի համար:

Պարզենք, թե ի՞նչ է հայտնի բժիշկներին, ինչից արժե, իրապես, զգուշանալ և ի՞նչն է մտացածին:  

Կորոնավիրուսով վարակում

Կորոնավիրուսային վարակի աղբյուր է վարակված մարդը: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային կամ ֆեկալ-օրալ ճանապարհով: Կախված վարակման ճանապարհից՝ ախտահարվում են շնչական ուղիները կամ ստամոքսաղիքային ուղու օրգանները: Մենք հաճախ առնչվում ենք շնչական վիրուսի հետ, որը դրսևորվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ախտանիշներով:  

Առարկաների, մթերքների, դռան բռնակների, սուպերմարկետներում սայլակների միջոցով ուղղակիորեն վարակվելը դժվար է, եթե աղտոտված ձեռքերով չդիպչեք քթին, բերանին, աչքերին:  

Այս վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում և արագ ոչնչանում է: Սակայն մարդը վերջինիս նկատմամբ բարձր ընկալունակություն ունի: Դրանով էլ բացատրվում է հիվանդացածների այսքան մեծ քանակը:

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում հղիության վրա

Հղիությունը ժամանակավոր շրջան է, երբ կնոջ իմունիտետը թուլացած է: Բացի այդ, թույլատրելի բժշկական պատրաստուկների ցանկը խիստ սահմանափակ է, ինչը վարակման դեպքում բուժման դժվարություններից է: Ցանկացած շնչական հիվանդության բարդություններից է նաև թոքերի անբավարար օդահարումը, որոնք հղիության երրորդ եռամսյակում սեղմվում են աճող արգանդի կողմից:

Հղիության և պտղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին բժիշկները միայն նախնական տվյալներ ունեն, քանի որ 2020 թ. մարտ ամսվա տվյալներով աշխարհում վարակվել է մոտավորապես 150 հղի: Սա բավարար չէ` լիարժեք հետազոտություններ իրականացնելու համար: 

Այնուամենայնիվ, եզրակացություններ կան և դրանք հուսադրող են.  

Իսկ ահա ինչ է ասում հղիության ժամանակ կորոնավիրուսի մասին բժիշկ Կոմարովսկին: Նա վստահեցնում է, որ ըստ տարիքի, հղիները չեն մտնում ռիսկի խմբի մեջ: Հիմնականում նրանք երիտասարդ և առողջ կանայք են: Իսկ նորածինների օրգանիզմը, նրանց բջիջների անհասությունն անհնար են դարձնում բջիջներ ներթափանցումը և վերարտադրությունը:

Կորոնավիրուսը և հղիությունը Չինաստանում  

Հղիների համար նախատեսել են հատուկ շինություններ` հիվանդանոցի տարածքում: 10 հիվանդ չինուհիներ ծնել են առողջ երեխաներ: Միայն մեկ կնոջ կարիք է եղել թոքերի արհեստական օդահարում իրականացնել` կեսարյան հատման ժամանակ: Երեխաներին միանգամից մեկուսացրել են 14 օրով:  Այդ ընթացքում նրանց կերակրել են կաթնային խառնուրդով, քանի որ կրծքի կաթի մեջ կորոնավիրուսի առկայության մասին տվյալներ չեն եղել: Լիարժեք ապաքինումից, հետազոտություններից և զննումներից հետո երեխաներին հանձնել են մայրերին:  Կրծքի կաթում կորոնավիրուս չի հայտնաբերվել:  

Բրիտանացի բժիշկներն, այս առումով, հակասական կարծիքներ են արտահայտել. պետք չէ բաժանել մորը և երեխային, նույնիսկ եթե նա վիրուսակիր է կամ հիվանդ: Կրծքով կերակրման առավելություններն ակնհայտ են՝ նույնիսկ նորածնի կորոնավիրուսով վարակման ռիսկի հետ համեմատած: Նորածինները գրեթե չեն վարակվում, իսկ կնոջ օրգանիզմում արտադրված հակամարմինները կրծքի կաթով փոխանցվում են երեխային:  Սակայն այս կարծիքը վերջնականապես հաստատված չէ:

Կորոնավիրուսը` վաղ ժամկետներում

Այս թեման թերի է ուսումնասիրված, քանի որ հիվանդ կանանց մեծ մասը գտնվել է հղիության երրորդ եռամսյակում: Որոշ մասնագետներ անհանգստացնող կանխատեսումներ են անում այն կանանց համար, ովքեր հիվանդացել են առաջին կամ երկրորդ եռամսյակում (նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման շեղումներ, պտղի գենետիկ արատներ, մեռելածնություն):  Անհրաժեշտ է ընդգծել, որ այս հետևանքները հնարավոր են ո՛չ միայն անմիջապես կորոնավիրուսային վարակի ազդեցությամբ, այլ նաև վիրուսի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի հետևանքով, այն է՝ բարձր ջերմություն, շնչուղիների ախտահարման ժամանակ` թթվածնային անբավարարություն: Հենց այդպիսի ռեակցիա կլիներ նաև գրիպի, ՍՇՀ-ի, թոքաբորբի ժամանակ:

Առողջապահության նախարարությունը դիտարկում է պտղի բարդությունների հնարավորությունը վիրուսի (ինչը հաստատված չէ) և մոր բուժման ժամանակ դեղերի բացասական ազդեցության հետևանքով: Հենց հղիի համար ևս հավանական է հիվանդության ընթացքի բացասական սցենար՝ հնարավոր բարդությունների հետևանքով (շնչական անբավարարություն, մանկաբարձական արյունահոսություն, հետծննդաբերական սեպսիս): Պտղի անբարենպաստ կանխատեսումների դեպքում կնոջը կարող է խորհուրդ տրվել ընդհատել հղիությունը կամ կատարել կեսարյան հատում (ուշ ժամկետներում):

Ներկայում բժիշկների ոչ բոլոր անհանգստություններն են հաստատվում, և հղիները կորոնավիրուսային վարակը համեմատաբար թեթև են տանում:

Ինչպե՞ս խուսափել հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակումից:  

Բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն հիվանդության կանխարգելմանը: Հղիների համար խորհուրդները նույնն են, ինչ այլոց համար՝ խուսափել մարդաշատ վայրերից, բացառել շփումները հիվանդացածների հետ, կանոնավոր և ճիշտ լվանալ ձեռքերը, ճիշտ սնվել, հնարավորին շատ զբոսնել մաքուր օդում:  

Կորոնավիրուսով վարակման կասկածի դեպքում (կամ ցանկացած այլ վարակի դեպքում) մնացեք տանը և, սկզբում` հեռախոսով, բոլոր ախտանիշների մասին հաղորդեք Ձեր բժշկին:   

Երկրի ներսում կամ արտերկրյա ուղևորությունից վերադառնալիս, պահպանեք երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմ և նաև տեղեկացրեք բժշկին:

Բոլոր խորհուրդներին հետևելու դեպքում Ձեր վարակման և Ձեր փոքրիկին վտանգելու ռիսկը նվազագույն է: 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com