Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Հագուստի չափսը չի փոխվում ամբողջ հղիության ընթացքում


Եթե Դուք հղի եք և ցանկանում եք հղիության ընթացքում «թաքցնել» Ձեր փորիկը: Կառուցվածքի փոփոխություններն այդ շրջանում օրինաչափ են և անհատական են յուրաքանչյուր կնոջ համար: Մի մասը հենց առաջին շաբաթից շատ արագ քաշ է հավաքում, իսկ հաջորդող երկու եռամսյակի ընթացքում գիրանում է ավելի հավասարաչափ: Կան երջանիկներ, ում հագուստի չափսը չի փոխվում, և միայն աճող որովայնն է վկայում «հետաքրքիր դրության» մասին:

Սակայն կանանց մեծ մասի  մոտ փոփոխություններն սկսվում են 20-րդ շաբաթից սկսած: Նրանք առնչվում են քաշի ավելացման, կոնքերի ընդլայնման, կրծքերի մեծացման հետ: Սակայն կարելի է գեղեցիկ և ոճային տեսք ունենալ, հետ չմնալ նորաձևությունից և պահպանել անկրկնելի արտաքին տեսքը ՝ չնայած մեծացող փորիկին:

Ընտանիքի անդամների ավելացման սպասումը միշտ ուրախալի, բայց, միևնույն ժամանակ, հոգսաշատ իրադարձություն է: Ապագա մայրիկները փոքրիկի ծնվելուց դեռ շատ առաջ պատրաստում են նրա  «օժիտը», փնտրում են կահույք, ընտրում մանկասայլակ: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է հղի կնոջ զգեստապահարանի ընտրությունը:  Քանի որ ապագա մոր հատուկ հագուստը ո՛չ միայն նրա հարմարավետությունն է ապահովում, այլ նաև երեխայի անվտանգությունը, և վերջինիս ներարգանդային ճիշտ զարգացման գրավականն է:  

Հագուստը հղիների համար համակցվում է ոճով և հարմարավետությամբ: Դուք պետք է ունենաք անմոռանալի և հրաշալի ոճային ինն ամիսներ: Հղիների հագուստի գլխավոր բնութագիրը կտորն է, որից այն պատրաստվում է:

Հղիների հագուստը պետք է պատրաստված լինի բնական հյուսվածքներից, սակայն, միևնույն ժամանակ, օժտված լինի էլաստիկությամբ, քանի որ երկար ժամանակ բոլոր իրերը պետք է հարմարվեն Ձեր կառուցվածքին, չսահմանափակեն շարժումները և չխոչընդոտեն արյան շրջանառությունը: Պակաս կարևոր չեն նաև այնպիսի բնութագրերը, ինչպիսիք են օդաթափանցիկությունը, փափկությունը և ամրությունը:  Բնական հյուսվածքները, օրինակ` բամբակը, վուշը ՝սպանդեքսի կամ լայկրայի ավելացմամբ, միաժամանակ փափուկ են և շնչող:  Դրանք չեն կորցնում ձևը, հարմարվում են հղիության ամբողջ ընթացքում փոփոխվող մարմնին:

Ապագա մայրերն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն տաբատների ընտրությանը: Իրենց կոնստրուկցիայի շնորհիվ հենց տաբատներն են հղիների ամենահարմարավետ և հիմնական հագուստը: Եվ, ամենգլխավորը, հատուկ տաբատներում նախատեսված է կարգավորվող գոտի, որը հնարավորություն է տալիս այդ տաբատները կրել հղիության ցանկացած շրջանում:  

Հղիության երկրորդ եռամսյակում, երբ արդեն երևում են մեծացող փորիկի գծերը, հագուստի հրաշալի տարբերակ է առաջային մասում էլաստիկ ներդիր ունեցող շրջազգեստը կամ տաբատը: Այդպիսի ներդիրը կարող է կատարել բանդաժի ֆունկցիա և շատ հարմար է ակտիվ կենսակերպ վարող մայրիկների համար:  Կան հղիների ջինսերի մոդելներ, որոնք կարելի է կրել նաև ծննդաբերությունից հետո. որովայնի համար նախատեսված ներդիրը հեշտությամբ շոգեհարվում է՝ վերածելով այն սովորական ջինսի: Եթե վաճառքում գտնեք հենց այդպիսի ջինսեր, դրանք Ձեզ երկար կծառայեն, մինչև դրանց մոդելը և ձևը չձանձրացնի Ձեզ:

Տարվա ցուրտ եղանակին ևս հղիներին հատուկ հագուստ է անհրաժեշտ: Հղիության ուշ ժամկետներում Ձեր որովայնը խիստ մեծացած է լինում, այդ պատճառով նախորդ սեզոններից մնացած ձմեռային հագուստը, հավանաբար, Ձեզ չի համապատասխանի: Ձեզ համար նոր իրեր ձեռք բերեք, քանի որ տարվա ցուրտ եղանակին պետք է հնարավորին Ձեզ հարմարավետ զգաք: Հղիների համար ձմեռային հագուստ ընտրելիս ղեկավարվեք նրանով, որ այն լինի տաք և հարմարավետ:  Լավագույն տարբերակ կարող է լինել նրբափետուրե կամ սինտեփոնե տաքացուցիչով վերարկուն: Ձեռք բերեք երկար մոդելներ, քանի որ հղիության ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի մրսել:  Ցանկալի է, որ վերարկուի ստորին մասում կարված լինի ձգող քուղ:

Անկախ սեզոնից, հղիների հագուստին հատուկ պահանջներ են ներկայացվում: Այն պետք է հարմարավետ լինի մոր և ապագա երեխայի համար: Պետք է խուսափել որովայնը ձգող գոտիներից, նույնիսկ, ամենավաղ ժամկետներում:  

Զգեստապահարանի փոփոխությունը միշտ հաճելի հոգս է կանանց համար: Իսկ եթե նորությունները պետք է գնել հղիության առիթով, այն պետք է կրկնակի ուրախություն լինի:  

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com