Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը:
Ի՞նչ է ռեզուս կոնֆլիկտը և ինչո՞վ է այն վտանգավոր
Մարդկանց մեծամասնության մոտ էրիթրոցիտների մակերևույթին գտնվում են սպիտակուցներ, որոնք կոչվում են «ռեզուս-գործոն»: Դրանց առկայության դեպքում խոսքը դրական ռեզուսի մասին է, սպիտակուցի բացակայության ժամանակ համարվում է, որ ռեզուսը բացասական է: Եթե ապագա մոր մոտ ռեզուսը բացասական է, իսկ ապագա հոր մոտ՝ դրական, մեծ է հավանականությունը, որ երեխայի մոտ ռեզուս գործոնը նույնպես դրական կլինի: Եվ եթե մոր և երեխայի արյունը, ըստ ռեզուս գործոնի, չի համընկնում, կարող է անհամատեղելիություն առաջանալ՝ ռեզուս կոնֆլիկտ:
Երբ երեխայի ռեզուս-դրական էրիթրոցիտներն անցնում են մոր ռեզուս-բացասական արյան մեջ, վերջինիս օրգանիզմն այն ընկալում է որպես վտանգավոր օտարածին: Պաշտպանվելու նպատակով մոր արյունը սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք կոչված են ոչնչացնելու «սպառնալիքը»: Եվ այդ ժամանակ իրական սպառնալիք է առաջանում պտղի համար:
Հակամարմիններն ընկերքի միջոցով անցնում են երեխայի արյան մեջ և սկսում են քայքայել նրա էրիթրոցիտները, որը բերում է թթվածնի անբավարարության՝ հիպօքսիայի առաջացման: Արդյունքում երեխայի մոտ առաջանում է հեմոլիտիկ հիվանդություն: Ռեզուս կոնֆլիկտի վաղ դրսևորումը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման, ինչպես նաև` մեռելածնության:
Ռեզուս կոնֆլիկտի զարգացման ռիսկի գործոնները
Ռեզուս կոնֆլիկտը միշտ չէ, որ զարգանում է: Հաճախ մոր արյան մեջ հակամարմինները կամ բացակայում են, կամ դրանց քանակությունը պտղի համար վտանգ չի ներկայացնում:
Առաջին հղիության ժամանակ ռեզուս կոնֆլիկտի զարգացման հավանականությունը նվազագույնն է: Հենց այդ պատճառով բացասական ռեզուս-գործոնով կանանց խորոհուրդ է տրվում շատ զգուշությամբ վերաբերվել անցանկալի հղիությունից պաշտպանվելու հարցերին. վերջինիս արհեստական ընդհատումը, հատկապես 7 շաբաթականից մեծ ժամկետներում, կտրուկ մեծացնում է հետագայում ռեզուս կոնֆլիկտի զարգացման ռիսկը:
Հղիության արհեստական ընդհատումից զատ, կան նաև ռիսկի այլ գործոններ:
1. Նախորդ հղիությունների հետ կապված գործոններ.
2. Հղիության հետ կապ չունեցոզ գործոններ.
Ռեզուս-բացասական կանանց մոտ հղիության վարման առանձնահատկությունները
Ռեզուս- բացասական արյուն ունեցող կանանց հղիությունը վարելիս, անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս որոշել հակառեզուսային հակամարմինների տիտրը:
Վերջիններիս բացակայության դեպքում հղիության 28-րդ շաբաթում իրականացվում է ռեզուս կոնֆլիկտի կանխարգելում` հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկման ճանապարհով:
Կանխարգելման երկրորդ փուլն իրականացվում է վաղ հետծննդյան շրջանում (ծննդաբերությունից հետո` 72 ժամվա ընթացքում)՝ նորածնի մոտ դրական ռեզուս-գործոնի հայտնաբերման դեպքում:
Հակառեզուսային իմունոգլոբուլինի նշանակումը` ռեզուս-բացասական կանանց. վերջիններիս արյան մեջ հակամարմինների բացակայության դեպքում իրականացվում է այնպիսի գործողություններից հետո, որոնք ուղեկցվում են երեխայից մորն արյան ներթափանցման վտանգով՝
Ռեզուս-բացասական արյուն ունեցող բոլոր կանայք պետք է իմանան ռեզուս-դրական զուգընկեր ունենալու դեպքում ծննդաբերությունից, հղիության ընդհատումից, վիժումից, արտարգանդային հղիությունից հետո առաջին 72 ժամվա ընթացքում հակառեզուսային իմունոգլոբուլինի կանխարգելիչ կիրառման անհրաժեշտության մասին: