Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Այրոց` հղիության ժամանակ


Այրոցի նման տհաճ զգացողություններ ունենում են գրեթե բոլորը։ Հղիության ընթացքում կանանց մեծ մասի մոտ այս տհաճ երևույթը մի քանի ամիս դառնում է մշտական ուղեկից։

 

Տատիկները վստահեցնում էին, որ հղիության ժամանակ այրոցի պատճառը պտղի «չափազանց» մազոտությունն է։ Այս դիտարկումները գիտական հիմնավորում չստացան,  թեև կանայք զուգահեռներ էին տանում առաջացած այրոցի և գանգրահեր նորածնի միջև։ Բժիշկները գտնում են, որ հղիության ժամանակ այրոցն առաջանում է սովորական ֆիզիոլոգիական գործընթացների հետևանքով։

 

Այրոցի պատճառները

 

Այրոցն արտահայտվում է հետկրծոսկրային շրջանում, ստամոքսի վերին հատվածի և կերակրափողի շրջանում` ուղեկցվելով ցավով։ Երբեմն բերանում թթվահամություն է առաջանում։ Այդպիսի զգացողություններն առաջանում են կերակրափողի նուրբ լորձաթաղանթի վրա ստամոքսի թթու պարունակության անցման հետևանքով։  

 

Ինչու՞ ստամոքսի պարունակությունը չի մնում ստամոքսի ներսում:


Բացի հղիության հետ կապված պատճառներից, այրոցը հաճախ կարող է վկայել աղեստամոքսային հիվանդությունների առկայության մասին։ Եթե կնոջ մոտ մինչև հղիությունը եղել են մարսողական բնույթի խնդիրներ, ապա հղիության ընթացքում դրանք կարող են սրվել և ուժգնանալ։  

 

Այրոցը` հղիության վաղ ժամկետում

 

Հիմնականում այրոցի նոպաները կանանց մոտ սկսում են անհանգստացնել 20 շաբաթականից հետո, երբ քաշը և արգանդի ծավալը նկատելիորեն ավելանում են։ Սակայն, երբեմն, այրոցն առաջանում է բեղմնավորումից գրեթե մեկ շաբաթ անց։ Նոպաներն առաջանում են ուտելուց անմիջապես հետո և որոշ ժամանակ հետո անցնում են։ Այրոցը հաճախ առաջանում է հանգստի ժամանակ, երբ կինը պառկած է։ Բժիշկները վստահեցնում են, որ առաջին եռամսյակում նման երևույթների առաջացման հիմնական պատճառը աղեստամոքսային համակարգի հիվանդություններն են։ Պատճառներից մեկն է համարվում նաև վաղ տոքսիկոզը։ Պարբերաբար առաջացած փսխումները գրգռում են կերակրափողի պատերը և բերում այրոցների նոպաների առաջացման, հատկապես, եթե հղի կնոջ սննդակարգի մեջ առկա է կծու և ճարպոտ սնունդ։  Այս դեպքում կարելի է խորհուրդ տալ շտկել սնուցումը և բացառել մթերքները, որոնք  «դուր չեն գալիս» օրգանիզմին։

Հղիության երրորդ եռամսյակում առաջացած այրոց

Հղիության երկրորդ եռամսյակից սկսած, և նախածննդյան շաբաթներով վերջացրած, այրոցը սկսում է տանջել կանանց մեծամասնությանը։ Ամեն դեպքում, այն դրսևորվում է տարբեր ձևերով։ Որոշների մոտ այն անցնում է սննդի ընդունումից հետո, մյուսների մոտ այն տևում է ամբողջ օրը և սրանում է քնի ժամանակ։ Կանանց մի մասը կարողանում է նոպայից դուրս գալ տնային միջոցներով, մյուս մասին դեղեր են պահանջվում։  Կա կարծիք, որ երրորդ եռամսյակում արտահայտված այրոցի պատճառներից կարող են լինել խոշոր պտուղը կամ կոնքային առաջադրությունը, որի ժամանակ երեխայի գլուխը մշտապես ճնշում է գործադրում մոր ստամոքսի վրա։

 

Ամեն դեպքում, այրոցը համարվում է խնդիր, որը պետք է վերացնել։ Ուղղակիորեն պտղի վրա այն բացասաբար չի ազդում, սակայն էականորեն բարդացնում է կնոջ կյանքը։ Արդյունքում ապագա մայրիկը կարող է հրաժարվել անհրաժեշտ մթերքներից, ուժեղ նոպաների վախից քիչ ուտել, վատ քնել։ Հոգնածությունը և ընկճված տրամադրությունը կարող են անուղղակի անդրադառնալ պտղի զարգացման վրա։

 

Հղիության ընթացքում դեղորայքի ընդունման վախը պետք է լինի կշռադատված և հիմնավորված։ Երկարատև այրոցն` առանց բուժման, կարող է բարդությունների առաջացնել։ Սկզբում ախտահարվում է կերակրափողի լորձաթաղանթը, վերջինիս վերին շերտերը։ Ապա բորբոքումը տարածվում է ավելի խորը և բերում է կերակրափողի պեպտիկ խոցերի առաջացման։ Այդ պատճառով հղին հաճախ ո՛չ միայն գինեկոլոգի, այլ նաև գաստրոէնտերոլոգի խորհրդատվության կարիք է ունենում, հատկապես, եթե մարսողական խնդիրները դիտվել են մինչև հղիությունը, և շարունակում են անհանգստացնել ծննդաբերությունից հետո։   

 

Ինչպե՞ս ազատվել այրոցից տնային պայմաններում

 

Այրոցը կարելի է վերացնել մի քանի եղանակով։ Ցանկալի է դրանք կիրառել ամբողջությամբ և դեղերի կարիք չի լինի։ Դրա համար պետք է իմանալ.
   

Ինչպե՞ս ճիշտ սնվել

Ի՞նչ է կարելի և ի՞նչ է պետք ուտել

Ուտելուց հետո ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի

Քչերը կմտածեն, որ այրոցի առաջացմանը կարող են նպաստել սովորական ֆիզիկական գործողությունները։ Այրոցների առաջացումը կանխելու համար բավական է իմանալ, թե ինչ չի կարելի անել և ինչ է խորհուրդ տրվում անել:

Եթե այրոցն արդեն սկսվել է, կարելի է փորձել այն պաշարել մթերքներով, որոնք կգտնվեն յուրաքանչյուրի տանը։

Շատերի կողմից սիրված սոդան ունի արագ և արդյունավետ ազդեցություն։ Սակայն այն կարելի է ընդունել մեկ անգամ, քանի որ վերջինս նպաստում է աղաթթվի նոր բաժինների արտադրմանը և կրկին այրոցի առաջացմանը։

 

Այրոցի բուժման նպատակով կիրառվող դեղորայք

 

Այրոցների թեթևացման նպատակով կիրառվող բոլոր պատրաստուկներն, իրականում, չեն բուժում, այլ միայն պաշարում են ախտանիշները։ Թույլատրելի են միայն այն դեղորայքը, որոնք արյան մեջ չեն ներծծվում, այլ ունեն միայն տեղային ազդեցություն, հետևաբար, անվնաս են երեխայի համար։ Դրանց թվին են պատկանում Ալմագելը,Մաալոքսը, Ռենին, Գեվիսկոնը։ Նշվածներն ունեն մեկ ընդհանուր անվանում՝ չներծծվող անտացիդներ, որոնց նշանակությունը աղաթթուն չեզոքացնելն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել մագնեզիումի պարունակությամբ պատրաստուկներ, որոնք, միաժամանակ, ունեն լուծողական ազդեցություն։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com