Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Արտարգանդային հղիություն


Յուրաքանչյուր կին, պատրաստվելով մայրանալ, լավագույն և բարենպաստ ելքի հույս ունի, և դա ճիշտ է։  Այդ դեպքում կինը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին։ Այդ թվում, պետք է իմանա հնարավոր շեղումների՝ արտարգանդային հղիության հավանականության մասին, որպեսզի կարողանա ժամանակին դիմի օգնության։

Ցավոք, արտարգանդային հղիությունն այնքան էլ հազվադեպ երևույթ չէ, և դրանից ոչ մի կին ապահովագրված չէ։ Այսպիսի հղիությունն առաջանում է նորմայից այնպիսի շեղումներով, որոնք անհամատեղելի են ապագա երեխայի զարգացման համար։ Ընդ որում, մոր առողջությունը և կյանքը նույնպես հայտնվում է վտանգի տակ։

Արտարգանդային հղիության պատճառները

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և սկսում է զարգանալ ոչ թե արգանդում, այլ այլ օրգաններում՝ արգանդափողերում, ձվարանում և, նույնիսկ, որովայնի խոռոչում։ Քանի որ պտղի զարգացումն արգանդի սահմաններից դուրս անհնար է, պտղի հեռացման համար պահանաջվում է վիրահատական միջամտություն։ Հակառակ դեպքում, աճող սաղմը կարող է պատռել տվյալ օրգանը, բերել արյունահոսության, իսկ հետագայում՝ որովայնամզի բորբոքման։ Արդյունքում կարող են հեռացնել վնասված օրգանը` հետագա անպտղության վտանգով, իսկ ամենաբարձիթողի դեպքերն ավարտվում են մահով։

Այս ախտաբանության պատճառները շատ են և բոլորը պայմանավորված են սեռական օրգանների, հյուսվածքների կառուցվածքով, հորմոնային անհավասարակշռությամբ. սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, վիրահատություններ և հղիության արհեստական ընդհատումներ, որոնք թողնում են սպիներ և կպումներ, արգանդափողերի անոմալ կառուցվածք, հակաբեղմնավորիչների ընդունում կամ ներարգանդային պարույրներ, պտղաձվի գենետիկ վնասում, սերմնաբջիջների դանդաղաշարժություն։ Նշված պատճառներից յուրաքանչյուրը կարող է խանգարել ձվաբջջի ճիշտ տեղաշարժմանը։  

Արտարգանդային հղիության նշանները

Արտարգանդային հղիությունն ինքնուրույն հայտնաբերելը բարդ է, հատկապես, եթե կինն առաջին անգամ է հղիացել և մի քանի շաբաթ որևէ նշան չի արտահայտվել։

Ախտաբանական և նորմալ հղիության ժամանակ նշանները նույնն են.

Մինչև 4-6 շաբաթական արտարգանդային հղիությունը ոչ մի կերպ չի դրսևորվում։ Այս ժամկետում ախտաբանությունը հայտնաբերել և հետագայում բոլոր բացասական հետևանքները կանխել կարելի է միայն արյան քննության և ՈՒՁՀ օգնությամբ։ Ցավոք, բժիշկները հիմնականում արտարգանդային հղիությունն ախտորոշում են այն ընդհատելուց հետո միայն, երբ կինը գանգատվում է օրգանիզմում ակնհայտ խնդիրներից։

Սովորաբար, գանգատները հետևյալն են.

Արյունահոսության ժամանակ զարկերակային ճնշումն իջնում է, դիտվում է գունատություն, գլխապտույտ, ուշագնացություն։

Ինչպե՞ս է թեստը ցույց տալիս արտարգանդային հղիությունը

Եթե բեղմնավորումը կայացել է, անկախ այն բանից, հղիությունը նորմալ է, թե` ախտաբանական, արտադրվում է խորիոնալ գոնադոտրոպին։ Այդ պատճառով հղիության թեստը լինում է դրական։ Սաղմի արտարգանդային ամրացման դեպքում ժամկետները մի քանի օր տեղաշարժվում են, թեստն ավելի ուշ է ցույց տալիս, իսկ երկրորդ գծիկը հազիվ է նկատվում։ Մի քանի օր հետո կրկնակի թեստավորման ժամանակ արդյունքը կարող է բացասական լինել։  

Եթե կինն անհանգստանում է և արյան մեջ որոշվում է խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակը, իսկ հնարավորության դեպքում` նաև հղիության հորմոն պրոգեստերոնը, ապա իրավիճակը պարզաբանվում է։ Արտարգանդային հղիության ժամանակ (կամ հղիության այլ ախտաբանությունների դեպքում) խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակը շատ դանդաղ է աճում և չի համապատասխանում նորմային, իսկ պրոգեստերոնի մակարդակը խիստ իջած է լինում։ 4-5 շաբաթականից սկսած ավելի հստակ պատասխան կարող է տալ ՈՒՁՀ-ն։  Եթե արգանդի խոռոչում սաղմ չի հայտնաբերվում, մասնագետը պետք է դիտարկի փոքր կոնքի մյուս օրգանները։  Ծայրահեղ դեպքերում, երբ ՈՒՁՀ-ն հավաստի պատասխան չի տալիս, իսկ ախտաբանության կասկածը շատ բարձր է, իրականացվում է լապարոսկոպիկ ախտորոշում։ Սխալ տեղում պտղաձվի հայտնաբերման դեպքում անմիջապես  վերջինիս հեռացման վիրահատություն է իրականացվում։

Արտարգանդային հղիության ընդհատում

Եթե ախտորոշումը վերջնականապես հաստատվել է, կնոջը նախապատրաստում են սաղմի հեռացման վիրահատությանը։ Վիրահատության եղանակի ընտրությունը պայմանավորված է հղիության ժամկետով, ախտաբանության զարգացման ծանրության աստիճանով և կնոջ վիճակով։ Եթե արտարգանդային հղիությունը հաջողվել է հայտնաբերել առաջին շաբաթներում, հնարավոր է հեռացման ամենախնայող եղանակը՝ հորմոնային պատրաստուկներով արհեստական վիժումը։   
Լապարոսկոպիան նույնպես խնայող եղանակներից է, քանի որ հեռացվում է միայն պտղաձուն, իսկ արգանդափողի ամբողջականությունը պահպանվում է՝ կնոջը հետագայում կրկին հղիանալու հնարավորություն տալով։ Երբեմն սաղմի հեռացման համար փողը հատում են, ապա նորից վերականգնում։ Սակայն այս դեպքում որևէ երաշխիք չկա, որ կպահպանվի փողի անցանելիությունը։

Եթե չի հաջողվել արտարգանդային հղիությունը ժամանակին հայտնաբերել, արգանդափողը պատռվում է և կինն սկսում է արյունահոսել։ Այս իրավիճակում կնոջն անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ։ Վիրահատության ժամանակ ախտահարված փողը հեռացվում է, արյունահոսությունը՝ դադարեցվում։ Այդպիսի ցնցումից հետո օրգանիզմին երկար ժամանակ է պահանջվում` վերականգնման համար։ Մայրանալու հնարավորությունները չեն վերանում։ Շատ հազվադեպ է մեկ փողի հեռացումը բերում  անպտղության։

Հղիությունը` արտարգանդային հղիությունից հետո

Կրկնակի հղիությունը վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում առնվազն 6-8 ամիս հետո։ Այդ ժամանակի ընթացքում պետք է վերականգնել առողջությունը, օրգանիզմին պատրաստել բեղմնավորման, անցնել լիարժեք հետազոտություն, ձգտել բացառել պատճառները, որոնք նախորդ անգամ բերել են ախտաբանության առաջացման։

Դրա համար անհրաժեշտ է.

Երբ կինը ծանոթ է զարգացող ախտաբանության նշանների հետ, նրա համար հեշտ է կողմնորոշվել և օգնության դիմել։ Սա այն դեպքն է, երբ կարելի է  լրացուցիչ հետազոտվել և խուսափել ծանր հետևանքներից։ Հարկ է հիշել, որ  արտարգանդային հղիության համար մեկ օրը, առավել ևս երկու օրը մեծ նշանակություն ունեն։

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com