Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Մազերը` հղիության ժամանակ



Մազերի հետ կապված խնդիրներն առօրյա կյանքում էլ քիչ հոգս չեն պատճառում, իսկ հղիության ընթացքում դրանք ավելի են շատանում։ Մազերի հետ կապված` խոսենք երեք խնդրի մասին՝ մազաթափություն, յուղոտ և կոտրտվող մազեր։  Սովորաբար, մազերը հակված են յուղոտվելու... Կարելի է դիմահարդարում չանել, սակայն դուրս գալ տանից յուղոտ մազերով, ուղղակի անթույլատրելի է։  

Եվ ահա, երկար սպասված հղիությունն` իր անակնկալներով... Ասել, որ գլխի մաշկի յուղոտությունն ավելացավ, նշանակում է` ոչինչ չասել։ Ըստ մասնագետների, դա հորմոնների աշխատանքի արդյունքն է, որով օրգանիզմը հարմարվում է նոր վիճակին։  Անհավատալի է, որ հետո ամեն ինչ կանցնի... Սակայն ծննդաբերությունից կես տարի անց հիմնականում վերականգվում է մազերի նախկին վիճակը։

Բազմաթիվ խորհուրդներ են առաջարկվում գլխի մաշկի ճարպագեղձերի աշխատանքը նվազեցնելու համար՝ դիմակներ, թուրմեր, եփուկներ, սննդակարգ։

Յուրաքնաչյուրն ընտրում է իր ցանկությամբ։

Փորձենք սահմանափակվել ամառանոցի բանջարանոցում աճող բույսերով. եղինջ, երիցուկ, կեչու տերևներ։ Առաջարկվում է այս բույսերից թուրմեր և եփուկներ պատրաստել։ Թուրմերը կարելի է պատրաստել ջրով կամ օղիով, և երկու շաբաթ ամեն օր գլխի մաշկը տրորել պատրաստված լուծույթով։ Ի դեպ, կեչու տերևները շատ լավ օգնում են նաև ազատվել դեմքի յուղոտ փայլից։  Սակայն, այնուամենայնիվ, գերադասելի է այդ բույսերով ցողել մազերը։ Շամպունով լվանալուց հետո պետք է գլխի մաշկը և մազերը ցողել պատրաստված լուծույթով ու չլվանալ, պարզապես չորացնել։

Շատերը ցողման ջուրը պատրաստում են բույսերի վրա եռացրած ջուր ավելացնելով և այն 20-30 րոպե թրմելով։ Նախընտելի է ջրային բաղնիքը, որի ժամանակ բույսերի բուժական և օգտակար հատկություններն ավելի լավ են պահպանվում։ Դիմակների ընտրությունը նախասիրության հարց է։ Ինչ վերաբերում է շամպուններին, ապա պետք է լինեն միայն յուղոտ մազերի համար։ Հաշվի առնելով, որ մազերն արագ «հարմարվում են» շամպունին, սովորաբար, հարկ է գնել երկու-երեք տեսակ և հերթափոխել դրանք։  

Ամենապարզ խորհուրդները. մազերը լվանալ տաք ջրով և ավելի քիչ սանրել, որպեսզի լրացուցիչ չխթանել ճարպագեղձերի աշխատանքը։ Այս պարզ գործողությունները բավական են` նախկին մազերը վերադարձնելու համար։

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com