Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային


Առավոտյան փոքր ինչ վատ զգացող կանանց մոտ հաճախ բնորոշ է առողջ հղիություն վիժման ավելի քիչ հավանականություն, գրում է The Telegraph-ը: Առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև երեխայի ինտելեկտի վրա:

Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ այդ դրական ազդեցությունը չի վերաբերում արտահայտված փսխումներին (հղիների հիպերեմեզիս):

Տորոնտոյի համալսարանի կանադացի հետազոտողները պարզել են, որ հղիության ժամանակ սրտխառնոց և փսխում չունեցող կանանց մոտ 3-10 անգամ ավելի են դիտվել վիժումներ` հղիության առաջին եռամսյակում, ի տարբերություն տոքսիկոզի նշաններ ունեցող հղիների: Այն երեխաների մոտ, որոնց մայրերը տանջվել են առավոտյան տհաճ վիճակից, քիչ է եղել վաղաժամ ծնունդ, բնածին արատներ և ծնվելիս` ցածր քաշ: IQ թեստի արդյունքները նման երեխաների մոտ բարձր է եղել:

Գիտնականները վերլուծելեն 1992-2012 թ.թ. 5 երկրում անցկացված 10 հետազոտություն: Հետազոտություններին մասնակցել են մոտավորապես 850.000 հղի: Ապացուցվել է, որ սրտխառնոց ունեցող կանանց մոտ վաղաժամ ծննդաբերություն եղել է 6,4 տոկոս դեպքերում, այն դեպքում, երբ մնացածների մոտ՝ 9,5 տոկոս: Վիժման վտանգն առաջինների մոտ 3 անգամ պակաս է եղել: Երեխանների մոտ արատների վտանգը կրճատվել է 80 տոկոսից մինչև 30 տոկոս:  Դրական արդյունքը հատկապես դիտվել է 35 և ավելի տարիք ունեցողների մոտ:  

Առաջնակարգ հետազոտող Գիդեոն Կորենն ասում է. «Առավոտյան շատ վատ զգալը բացասաբար է ազդում կնոջ առողջության և կյանքի որակի վրա: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ նման ծանր ախտանիշները դրական են ազդում պտղի վրա: Դա կարող է պայմանավորված լինելտոքսիկոզի ժամանակ հորմոնալ բարենպաստ ֆոնով, չնայած այս հիպոթեզը մինչև այժմ լիովին ապացուցված չէ»:

Սկզբնաղբյուր.  meddaily.ru

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com