Անորոշության իրավիճակում հոգեկան հավասարակշռության մասին հոգ տանելը շատ կարևոր է: Տագնապային վիճակ կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպես, օրինակ COVID-19 վիրուսի տարածման հետ կապված անորոշության, կյանքում և աշխատավայրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակ:
Չնայած հղիությունը, որպես օրենք, կապված է սպասման դրական հույզերի հետ, հղիների մոտ կարող են ավելի շատ արտահայտվել տագնապ և անհանգստություն՝ անվստահության և արտառոց վիճակի պատճառով:
Խնդրահարույց իրավիճակի գիտակցումը և ընդունումը նվազեցնում է տագնապի մակարդակը: Սովորաբար, հղիներին առաջարկվում է ճգնաժամային խորհրդատվություններ և անվճար հոգեբանական հեռավար խորհրդատվություն:
Առողջության վերաբերյալ ավելի կոնկրետ հարցերի դեպքում, այդ թվում` հոգեբանական խնդիրների, առաջին հերթին, պետք է խորհրդակցել հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:
Կարո՞ղ է հղիության ժամանակ և ծննդաբերության ընթացքում COVID-19 վիրուսը անցնել երեխային
Դեռևս վստահելի ապացույցներ չկան այն մասին, որ վիրուսը կարող է հղիության ընթացքում պտղին անցնել: Դա նշանակում է, որ մենք չգիտենք, արդյո՞ք հղի կինը, որի մոտ ախտորոշվել է COVID-19 հղիության ժամանակ և ծննդաբերության ընթացքում կարող է հղիության ժամանակ կամ ծննդաբերության ընթացքում պտղին կամ նորածնին փոխանցել վիրուսը: Սահմանափակ հետազոտություններով պարզվել է, որ COVID-19-ով և այլ կորոնավիրուսներով վարակման դեպքում վիրուսը չի հայտնաբերվել ոչ պտղաջրերում, ոչ կրծքի կաթի մեջ: Բայց, այնուամենայնիվ, հնարավոր չէ վստահաբար ասել, թե որքանով է հնարավոր COVID-19 ախտորոշմամբ մայրերից վիրուսի փոխանցումը երեխային` կրծքի կաթով: