Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Հեստոզը` հղիության ուշ ժամկետներում


Հղիության վերջին 9 ամիսը համարվում է ամենադժվարը, քանի որ քաշի ավելացումը, որովայնի մեծացումը շատ անհարմարություններ են առաջացնում: Այդ եռամսյակում կարող են նաև որոշ բարդություններ ի հայտ գալ: Դրանցից ամենալուրջը հեստոզը և պլացենտար անբավարարությունն են:

Հեստոզի` ուշ տոքսիկոզի, զարգացումը բերում է անոթների աշխատանքի վատացման և գլխուղեղի այտուցի: Արդյունքում կարող են լինել հետևյալ հետևանքները.

Սովորաբար, դրանք լինում են վաղ շրջանում, և, եթե  բարդությունները հայտնաբերվում են այդ ժամանակ, դա հնարավորություն է տալիս ժամանակին անցկացնել բուժումը:

Հեստոզի նշանները` ուշ շրջանում

Առաջին ազդանշանը կարող են լինել այտուցները: Եթե դրանց պատճառը շատ հեղուկ, աղ օգտագործելն է և սխալ սնունդը, ապա վաղ է հեստոզի մասին խոսել: Բավական է կարգավորել սնունդը, հեղուկների, աղի օգտագործումը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այտուցներն անցնում են: Բայց երբեմն այտուցներն աննկատ են, կնոջ ինքնազգացողությունը լավ է, միայն քաշի չափից դուրս ավելացում է դիտվում:  Եթե ջրգողության ֆոնին սկսում է ճնշման բարձրացում, մեզի մեջ ի հայտ է գալիս սպիտակուց, կարելի է վստահ խոսել հեստոզի նեֆրոպաթիայի տարբերակի մասին: Այդ դեպքում հարկ է շտապ բուժում անցկացնել: Սակայն լիարժեք բուժում մինչև ծննդաբերությունը հնարավոր չէ,  հիմնականում կասեցվում է գործընթացի զարգացումը: Ուշացած բուժումը բերում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) արյան շրջանառության խանգարում, որն ուղեկցվում է գլխացավերով, փսխումով, տեսողության վատացմամբ, իրավիճակին ոչ համապատասխան ռեակցիայով, հնարավոր են ցնցումներո: Սրանք հեստոզի ծայրահեղ փուլի ախտանշաններ են` պրեէկլամպսիա և էկլամպսիա, որոնք կարող են առաջացնել մոր և պտղի մահ:

Հեստոզի պատճառները

Պատճառը մնում է անհասկանալի, բայց կան տարբեր տեսություններ, որոնցից ամենատարածվածներն են.

Մասնագետները պարզել են, որ հեստոզի ժամանակ խախտվում է անոթների աշխատանքը, որի արդյունքում բարձրանում է արյան ճնշումը, արգանդը և պլացենտան բավարար արյուն և թթվածին չեն ստանում: Գործընթացի խորացումը վտանգում է կնոջ և պտղի կյանքը: Հեստոզը հանդիպում է հղիների շուրջ 30 տոկոսի մոտ, սակայն ներկայում ախտորոշման մեթոդները հնարավորություն են տալիս այն վաղ հայտնաբերել և կանխել բարդությունները:

Հեստոզի զարգացումն ավելի հավանական է.

Ուշ հեստոզի ախտորոշումը

Անհրաժեշտ է այցելել գինեկոլոգի, հաճախակի կատարել մեզի հետազոտություն: Մեզի մեջ սպիտակուցի առկայությունը առաջին ազդանշանն է: Պետք է վերահսկել քաշը` այտուցները հայտնաբերելու համար: Մշտապես պետք է վերահսկել պուլսը և զարկերակային ճնշումը: Եթե հեստոզ է կասկածվում, կատարվում են լրացուցիչ հետազոտություններ` արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, էլեկտրասրտագրություն, ՈՒՁՀ դոպլերոգրաֆիա և պտղի ԿՏԳ, ճնշման օրվա մոնիտորինգ, նյարդաբանի, նեֆրոլոգի, ակնաբույժի խորհրդատվություն:

Ուշ հեստոզի բուժումը

Այս բարդության արտահայտություններից լիովին հնարավոր է ազատվել միայն ծննդաբերությունից հետո: Այդ պատճառով բուժումը հիմնականում ուղղված է վտանգավոր ախտանիշների վերացմանը: Թեթև այտուցների ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս կարգավորել հղիի սնունդը և ապրելակերպը: Հետազոտության արդյունքների թեթև շեղումների դեպքում անգամ պետք է կազմակերպել ստացիոնար հսկողություն:

Եթե չի հաջողվում կանխել հեստոզի բարդ  ընթացքը, ապա բժիշկները փորձում են իջենել ճնշումը, որից հետո պատրաստում են ծննդաբերության, նույնիսկ եթե դեռ ժամկետը չի լրացել: Կեսարյան հատումը ցուցված է միայն այն դեպքում, երբ բուժումը արդյունք չի տալիս, պտուղը մշտական հիպօքսիայի մեջ է և կինն ի վիճակի չէ ինքնուրույն ծննդաբերել:

Եթե վիճակը կայունացված է, ծննդաբերությունն սկսվում է իր ժամկետում, ընթանում բնական ձևով, իսկ հեստոզի ախտանշաններն անհետանում են մի քանի օրից:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com