Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ


    Նորածնի առողջությունը, նրա հետագա զարգացումը խիստ կախված է հղիության ընթացքից  և հղիի առողջական վիճակից, ուստի շատ կարևոր է  պերինատալ շրջանը, որն սկսվում է ներարգանդային կյանքի 22-րդ շաբաթից և տևում է մինչև կյանքի 7-րդ օրը: Ներկա բժշկության խոշորագույն նվաճումներից մեկն էլ գենետիկայի ակտիվ զարգացումն է, որը հնարավորություն է ստեղծում մշակել ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշման մեթոդներ:

    Նորածնի խնամքի առաջին փուլը ծննդաբերության նախապատրաստումն է, ինչը ենթադրում է ծնարանի հագեցվածություն նորածնի համար անհրաժեշտ պարագաներով: Եթե ծնվելուց 30 վայրկյան անց նորածնի սպոնտան շնչառությունը բացակայում կամ այն ոչ կանոնավոր է, ապա անհապաղ իրականացվում է  վերակենդանացման միջոցառումներ։ Իսկ եթե նորածինն անհաս է կամ առկա են զարգացման արատներ, ապա հատուկ խնամք է սահմանվում նորածնի համար: Մնացյալ դեպքերում, ծննդաբերությունից հետո չորացնում են նորածնին և դնում մոր կրծքավանդակին կամ որովայնին:

    Առողջ նորածինը պետք է լինի մոր հետ համատեղ, նույնիսկ խրախուսվում է  կրծքով կերակրումը հենց ծնարանում:  Շատ կարևոր է  նորածնի սնուցումը ոչ թե ժամերով, այլ ազատ, երեխայի ցանկությամբ:Անհրաժեշտ է հետևել  քաշի դինամիկային։  Կրծքով սնուցելու պայմաններում նորածնի քաշի կորուստը կազմում է շուրջ  3-10%։

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com