Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ


 

    Սիրելի հղիներ, անկախ այն բանից, թե դուք առաջին անգամ  եք պատրաստվում մայր դառնալ, թե նախկինում ունեցել եք մեկ այլ հղիություն, այնուամենայնիվ  դուք պատրաստվում եք ապրել հիանալի մի զգացողություն, որը նշանակալի փոփոխություններ է բերում ձեր կյանքին և ընտանիքին: Հաջորդ ինն ամիսների ընթացքում այն ամենը, ինչ ուտում եք, խմում և անում, կարող է ուղղակիորեն ազդել ձեր երեխայի վրա: Հղիության ողջ ընթացքում զգալիորեն կնկատվեն տրամադրության փոփոխություններ, ի հայտ կգան անհանգստություններ, որոշ սովորություններ կփոխվեն, բայց վստահ եղեք. Դուք միայնակ չեք այդ հարցում:

    Հույզերը հավասարակշռված պահելու համար փնտրեք առողջ սովորություններ, լավ սնվեք, հանգստացեք և գտեք ձեզ սիրելի զբաղմունք: Եթե ռիսկային հղիություն չէ, ապա կարող եք զբաղվել թեթև մարմնամարզությամբ: Առհասարակ, հղիության ողջ ընթացքում Ֆիզիկական նախապատրաստումը կօգնի  ամրապնդել ձեր  առողջությունը , օրգանիզմը, որոշ շարժողական հնարքների, բարոյակամային հատկությունների մշակումը, մկանային համակարգի և շնչառության ղեկավարումը:

    Շատ կարևոր է նախածննդյան խնամքը: Հղիությունը պետք է ընթանա բժշկի հսկողության ներքո`ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջությունն ապահովելու համար: Որոշ կանայք հայտնում են, որ նրանք կարողացել են զգալ հենց այն պահը, երբ երեխան շրջվել է կամ իջել  ծննդյան դիրքի, սակայն միայն բժիշկը կարող է հաստատել դա:

 

 

 

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com