Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հղիություն. 14-րդ շաբաթ

Հղիություն. 14-րդ շաբաթ


Ի՞նչ կարելի է անել այս շրջանում: Միանգամայն հնարավոր է հարմար լինեն հղիների համար նախատեսված մարմնամարզությունը կամ լողը: Հղիությունն ակտիվ ապրելակերպից հրաժարվելու պատճառ չէ, և լողավազան այցելելն այդ ժամանակ շատ օգտակար է:  Այս շաբաթում ժամանակն է մտածել հարմար հագուստի և ներքնազգեստի մասին, քանի որ աճող որովայնն արդեն գնալով ավելի դժվար է տեղավորվում հին հագուստների մեջ: Հղիների հատուկ հագուստն անհրաժեշտություն է, այնպես որ պետք է թարմացնել զգեստապահարանը համապատասխան հագուստներով, որոնք  հարմարավետ կլինեն, իսկ երեխայի համար հարմար և անվնաս:

Պտղի զարգացումը

Երեխայի երկարությունը 9 սանտիմետր է: Նրա օրգանիզմում արդեն ավելի շատ օրգան-սիստեմներ են գործունեություն սկսել. Երիկամները մեզ են արտադրում, երկարում են և մարսողական պրոցես սկսում աղիները:  Երեխայի արյան մեջ հայտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ: Ձևավորվում են ձայնալարերը, նյարդային համակարգը և երեխան արդեն կարող է արձագանքել արտաքին ազդակներին: Նրա մաշկը այժմ պատված է շատ նուրբ աղվամազով:

Մոր վիճակը

Հղիների մեծամասնության մոտ այս շրջանում գրեթե անհետանում են տոքսիկոզի արտահայտությունները: Շատ կանայք նշում են էներգիայի մեծ ներկայություն և լիբիդոյի ակտիվացում, քանի որ ինքնազգացողությունը բավականին լավ է: Արդեն կարող է երևալ ոչ մեծ որովայնը: Բայց քաշը դեռևս գրեթե այնքան է, որքան մինչ հղիությունն էր: Նկատելի քաշի ավելացում պետք է սպասել 18-20 շաբաթում:

Հղիներից շատերը գանգատվում են տագնապային վիճակից, տրամադրության փոփոխականությունից: Ինքնազգացողությունը կարող են լավացնել հոմեոպաթիկ հանգստացնող պրեպարատները կամ հանգստացնող բուսական թեյերը, բայց ոչ երբեք սպիրտ պարունակող թուրմերը: Բայց այդ ամենը պետք է օգտագործել միայն բժշկի ցուցումով: Լավ հանգստացնող ազդեցություն ունեն հղիների յոգան և մեդիտացիան, կենտրոնացումը սեփական զգացողությունների վրա: Դրանք օգտակար են և ներվային, և մկանային համակարգի համար: Բազմապտուղ հղիության ժամանակ բժիշկն արդեն կարող է խորհուրդ տալ կրել որովայնը ֆիքսող սպիտակեղեն, որպեսզի թուլացվի իրանի և ողնաշարի մկանների ծանրաբեռնվածությունը:

Քանի որ պրոգեստերոնը թուլացնում է մկանները, հղիի միզուկը հեշտ է ինֆեկցվում: Բացի դա, փոխվում է հեշտոցային միջավայրի թթվա-հիմնային հավասարակշռությունը՝ PH-ը: Դա կարող է միզուղիների ինֆեկցիաների պատճառ դառնալ: Եվ միզարձակման ժամանակ ի հայտ եկող ամենաչնչին տհաճ զգացողությունն արդեն պատճառ է բժշկին դիմելու:

Հիվանդության առաջացումը կանխել հնարավոր է հետևելով միզարձակմանը և կանխարգելիչ նպատակով ընդունելով թեթև միզամուղ բուսական փնջեր. հղին չպետք է ՛՛դիմանա՛՛:

Ի՞նչ անել

Հաճախ լինել մաքուր օդում

Զբոսանքներն օգտակար են ապագա մորը: Արդեն այժմ պետք է վարժվել դրսում շատ ժամանակ անցկացնելուն. Դա երեխայի ծննդից հետո էլ է պետք գալու:

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com