Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հղիություն. 13-րդ շաբաթ

Հղիություն. 13-րդ շաբաթ


Հղիության երկրորդ եռամսյակը կարող է սկսվել անհանգստությամբ՝ որոշ ապագա մայրերի սկսում են անհանգստացնել ձգվածությունները, մյուսները հուզվում են, որ չեն հասցնի այցելել մասնագետներին մինչև որոշակի ժամկետը, երրորդներ ցանկանում են իմանալ , թե ի՞նչ է անհրաժեշտ ուտել հղիության ժամանակ, որպեսզի չվնասեն աճող փոքրիկին:  Բայց իրականում անհանգստության պատճառներն այնքան էլ շատ չեն. Այս օրացույցում կան բոլոր օգտակար հուշումները, կարևոր հարցերի պատասխանները, հղիության հետ կապված հիմնական հրահանգները, առանց որոնց դժվար կլիներ:

Պտղի զարգացումը

Մանուկը կշռում է մոտ 28 գրամ, նրա երկարությունը 7 սանտիմետր է: Հայտնվել է մատների թմբիկներին մաշկային նկարը՝ մատնահետքը, յուրահատուկ յուրաքանչյուր մարդու համար: Վերջին շաբաթներին փոխվել է մարմնի համաչափությունը՝ գլուխն արդեն մարմնի միայն 1/3-ն է կազմում: 13-րդ շաբաթում արդեն աղջիկների ձվարաններում ձևավորվում են մոտ 2 միլիոն ձվաբջիջները: 

Այս շաբաթից սկսած և մինչև երկրորդ եռամսյակի ավարտը փոքրիկը հատկապես ակտիվ կզարգանա իր երկարությամբ:

Մոր վիճակը

Երբեմն կրծքագեղձերը 13 շաբաթում սկսում են արտադրել մոլոզիվո՝ հատուկ հեղուկ, ՛՛առաջին կաթը՛՛, որը կդառնա երեխայի սնունդը ծննդից հետո առաջին օրերին: Օրգանիզմի հորմոնալ վերափոխման պատճառով ուռչում և արյունահոսում են լնդերը: Հեշտոցային միջավայրի բարձրացած թթվայնության հետևանքով կարող է զարգանալ կոլպիտ՝ կաթնախտ: Սակայն կան և դրական տեղաշարժեր՝ սովորաբար այս շրջանում դադարում կամ քչանում է միզարձակումը: Բացի դա, երկրորդ եռամսյակից սկսած վիժման վտանգը  նվազում է մի քանի անգամ: Այդ պատճառով 13-24 շաբաթները համարվում են համեմատաբար անվնաս և հարմարավետ շրջան մոր համար:

Որպես օրենք, պոլիկլինիկա այցերի ժամանակ, բժիշկը վերահսկում է հղիի քաշը, արյան ճնշումը, շաքարի և սպիտակուցի քանակն արյան մեջ, արգանդի մեծությունը արտաքին զննումով: Նա ստուգում է, թե արդյոք չկա՞ն այտուցներ կամ երակների վարիկոզ լայնացում:

Առաջին եռամսյակի վերջում և երկրորդի սկզբում ՈՒՁՀ ռեակցիան կարող է լինել արգանդի հիպերտոնուսը: Հիպերտոնուսի պատճառ կարող են նաև լինել արգանդի զարգացման պաթոլոգիաները, նախկինում արված հղիության արհեստական ընդհատումները, ինչպես նաև որովայնի տրավմաները, իսկ երբեմն՝ հոգեբանական սթրեսները: Եթե բժիշկը հայտնաբերում է արգանդի հիպերտոնուս, հնարավոր է, նշանակվի դեղորայքային բուժում: Ոչ հաճախ նաև խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերությունից և ցանկացած ֆիզիկական աշխատանքից:

Ի՞նչ անել

Ճիշտ ժամանակն է սկսել մաշկի ձգվածության դեմ քսուքներ օգտագործել

Հղիության ժամանակ օրգանիզմում քչանում է կոլլագենի քանակը, մաշկի մակերեսային շերտը չի հասցնում ձգվել աճող հյուսվածքներին համապատասխան, և կնոջ մարմնին հայտնվում են ստրիաներ: Լավ խոնավացնող քսուքը կարող է լուծել այդ խնդիրը:

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com