Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հետազոտություններ հղիության ընթացքում

Հետազոտություններ հղիության ընթացքում


Հղիության ընթացքում հնարավոր շեղումների  վաղ հայտնաբերման, հնարավոր բարդությունների կանխարգելման  և բուժման նպատակով  անհրաժեշտ է կատարել ընթացիկ հետազոտություններ։

Ցածր ռիսկի   խմբի հղիների հսկողության ընթացքում կատարվում են հետևյալ  լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝

➢    Արյան ընդհանուր քննություն 3 անգամ՝ թրոմբոցիտների և մակարդելիության ժամանակի որոշումով
➢    Մեզի ընդհանուր հետազոտություն 3 անգամ
➢    Արյան բիոքիմիական հետազոտություն 2 անգամ
➢    Ռեզուս գործոնի պատկանելիության և արյան խմբի որոշում, ռեզուս գործոնի բացասական պատկանելիության դեպքում հակառեզուսային հակամարմինների տիտրի որոշում
➢    Միկրոպրեպիցիտացիայի կամ Վասերմանի ռեակցիա 2 անգամ
➢    Հեշտոցի մաքրության աստիճանի և քսուքի բակտերիոսկոպիկ հետազոտություն
➢    Նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ՝ ըստ ցուցումների (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա և այլն)։
➢    Գերձայնային հետազոտություն  11-14 շաբաթական ժամկետում կամ ըստ առաջին այցի, հղիության 18-22 և 32-34 շաբաթական ժամկետներում

Բարձր ռիսկի   խմբի հղիների հսկողության ընթացքում, ըստ բժշկական ցուցումների, կատարվում են հետևյալ  լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝

➢    Արյան ընդհանուր քննություն
➢    Մեզի ցանքս
➢    Արյան բիոքիմիական հետազոտություն
➢    Գլյուկոզա տոլերանտության պերօռալ թեստ
➢    Անտիռեզուսային հակամարմինների տիտրի որոշում
➢    Հեշտոցի պարունակության բակտերիոլոգիական հետազոտություն
➢    Պերինատալ  ինֆեկցիաներ
➢    Նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ ըստ ցուցումների, ինչպիսիք են օրինակ էլեկտրոկարդիոգրաֆիան, էխոկարդիոգրաֆիան և այլն
➢    Պտղի բիոքիմիական հետազոտություն՝ ըստ ցուցումների
➢    Դոպլերոֆլյուսոմետրիա
➢    Այլ դժվարամատչելի հետազոտություններ՝ ըստ բժշկական ցուցումների։



Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com