Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հղիություն. 12-րդ շաբաթ

Հղիություն. 12-րդ շաբաթ


Առաջին եռամսյակը մոտենում է ավարտին, հիմա կարող եք հանգիստ շունչ քաշել. հղիության 12-րդ շաբաթում, որպես օրենք, նահանջում է տոքսիկոզը, ապագա մայրը հարմարվում է նոր վիճակին և պատրաստ է վերադառնալ կյանքի ակտիվ ապրելակերպին, որից նա հնարավոր է ստիպված էր հրաժարվել հղիության առաջին երեք ամիսներին: Եթե հակացուցումներ չկան, կինը կարող է ճանապարհորդել, զբաղվել սպորտով և անել այն ամենը, ինչը չի վնասի ապագա երեխային: Երբեմն հղիության 12-րդ շաբաթից հղի կնոջն սկսում են տանջել ստամոքսի թթվությունը և գլխացավերը, սակայն ժամանակին բժշկին դիմելը կարող է այս խնդիրը կարգավորել:

Պտղի զարգացումը

Երեխայի երկարությունը 6 սմ է: Վերջանում է առաջին եռամսյակը՝ մոր և մանկան համար ամենաբարդ և պատասխանատու շրջանը: Պտղի զարգացումն այդուհետ ընթանալու է մի փոքր այլ կերպ: Նրա մոտ այլևս նոր օրգաններ չեն առաջանա, փոխարենն արդեն ձևավորվածները կաճեն և կզարգանան հետագա 29 շաբաթների ընթացքում: Փոքրիկի մոտ հայտնվել են առաջին ռեֆլեքսները՝ նա կարող է խոժոռվել, բացել բերանը, դրսի գրգիռներին ի պատասխան շարժել մատները: Հիմնականում աճառից կազմված նրա հենաշարժական համակարգում ակտիվ առաջանում է ոսկրային հյուսվածք: Բարակ աղիներն արդեն ընդունակ են կծկվելու:

Մոր վիճակը

Արգանդն արդեն բավականին մեծ է, որպեսզի տեղավորվի կոնքի ոսկրերի մեջ, և այն մի փոքր դուրս է գալիս ցայլոսկրից: Այն կարելի է  շոշափել պորտից 10-12 սմ ներքև: Այս շաբաթից սկսած արգանդն արդեն ակտիվ կերպով աճում է դեպի վեր, իրենով լցնելով սկզբում կոնքազդրային շրջանը, ապա՝ որովայնայինը:

Կարող են հաճախանալ գլխացավերը: Ինքնազգացողության լավացմանը կօգնեն ամենապարզ միջոցները, ինչպիսին են՝ պառկած հանգիստը մութ և զով սենյակում (ոտքերը կարելի է բարձրացնել): Օգնում են նաև տաք և սառը թրջոցները հերթականությամբ ցավի տարածքում դնելը: Միգրենի հակման դեպքում բոլոր 9 ամիսների ընթացքում ցանկալի է սննդից բացառել պանիրը, սուրճը, շոկոլադը և կարմիր գինին: Հաճախ գլխացավի պատճառը սովն է և պետք է սնունդը ժամանակին ընդունել, առանց երկարատև ընդմիջումների:

Հղիության այս շրջանում հաճախ ուժեղանում է ստամոքսի թթվությունը, դա պրոգեստերոնի աշխատանքի հետևանք է, որը ստամոքսի և կերակրափողի միջև գտնվող կապանը թուլացնում է: Թթվության նոպայի ժամանակ պետք է պառկել, գլխի և մեջքի տակ բարձ դնել, և տհաճ երևույթները մի փոքր կանցնեն:

Հղիների մոտ բավականին հաճախ են միզուղիների ինֆեկցիաները: Եթե միզարձակումը դժվարացած է կամ ուղեկցվում է ցավով և արյունային արտադրությամբ, անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել: Ցիստիտը և պիելոնեֆրիտը պետք է բուժել ժամանակին:  Երիկամների հատվածն անհրաժեշտ է տաք պահել, զուգարան գնալը չուշացնել, և դա կօգնի քչացնել հիվանդության վտանգը:

Ի՞նչ անել

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com