Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը

Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը


Հարց բժշկին

Ցրված սկլերոզ ախտորոշման դեպքում հիվանդությունը կարո՞ղ է արդյոք փոխանցվել երեխային և  այդ ախտորոշմամբ հղին կեսարյան հատման ժամանակ պորտալարի արյան միջոցով ոսկրածուծի բջիջների փոխպատվաստում կատարում եք, թե ոչ /որպեսզի կնոջ մոտ վերանա հիվանդությունը/։             

Պատասխանում է բժիշկ Կարեն Կուտոյանը

Ցրված սկլերոզով պացիենտների ծննդալուծման ձևը որոշվում է՝  կախված հիվանդության ձևից և կլինիկական արտահայտվածության աստիճանից։ Այդ հղիները  դիտվում են որպես ռիսկային գոտում գտնվող  հղիներ, որոնց հղիությունը պետք է ընթանա մանկաբարձ-գինեկոլոգի և համապատասխան մասնագետների հսկողության ներքո։ Կեսարյան հատումը պարտադիր չէ, հնարավոր է նաև ինքնուրույն ծննդաբերություն։ Բոլոր դեպքերում ծննդալուծման եղանակը յուրաքանչյուր հղիի համար որոշվում է անհատականորեն։

Նշեմ, ի դեպ, որ ցողունային բջիջները կարելի է ստանալ բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ։

Ինչ վերաբերում է հիվանդության ժառանգական փոխանցման խնդրին, նշենք, որ ցրված սկլերոզով հիվանդ հղիների նորածինները ծնվում են առողջ, սակայն  կան գիտական աշխատանքներ, որոնք վկայում են նախատրամադրվածություն ցածր %-ով  հատկապես իգական սեռի երեխաների մոտ հիվանդության հնարավոր զարգացման մասին։

Անդրադառնալով  հարցի երկրորդ մասին՝  նշենք, որ  ցրված սկլերոզով պացիենտների՝ ցողունային բջիջներով  թերապիայի արդյունավետությունը չունի ապացուցված  հիմունքներ։

❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ.
Այսուհետ մեր էջի բոլոր այցելուները հնարավորություն ունեն իրենց հարցերն (անձնական նամակով՝ գաղտնի ) ուղղել մեր մասնագետներին: Մեկ օրվա ընթացքում մեր մասնագետները գրավոր կպատասխանեն Ձեր հարցերին մեր ֆեսբուքյան էջում` անանուն, որպեսզի Ձեր բարձրացրած խնդիրը օգտակար լինի շատերին:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com