Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Քաշի ավելացումը հղիության ժամանակ

Քաշի ավելացումը հղիության ժամանակ


Հղի կնոջ քաշի ավելացումը նորմայում պետք է կազմի միջինը 10-12 կգ ամբողջ հղիության ընթացքում: Առաջին եռամսյակում ապագա մայրը քաշն ավելացնում է վերոնշալ ընդհանուր քաշի 10 տոկոսը, երկրորդ եռամսյակում՝ 20-30 տոկոսը, իսկ երրորդում՝ 60 տոկոս:

Որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, թե որքան պետք է ավելանա կնոջ քաշը, պետք է իմանալ նրա քաշը մինչ հղիությունը: Օրինակ. գեր կանանց քաշի ավելացումը պետք է լինի ավելի քիչ (7-8 կգ), քան` նիհարներինը (12-16 կգ):

Նիհար կանանց անհրաժեշտ են հատուկ չափորոշիչներ, քանի որ նրանք քիչ են ուտում և, եթե բավարար չափով քաշ չավելացնեն, մեծանում է թույլ երեխա ունենալու վտանգը: Այդպիսի ապագա մայրերին բժիշկները խորհուրդ են տալիս ավելի շատ ուտել, քան` սովորաբար: Նրանց թույլատրվում է թեթև սնունդ ընդունել նաև հիմնական սննդից դուրս, ուտել քաղցր և աղի սնունդ:

Նորմալ քաշով ապագա մայրն ավելի ձեռնտու վիճակում է գտնվում և  նա ընդամենը պետք է մի փոքր կարգավորի իր սնունդը: Դա բավական է, որ նա հավաքի այն քանակի կիլոգրամները, որը պետք է նրան և երեխային: Իհարկե, եթե նա չկարողանա այդ քաշը հավաքել, դարձյալ կարող է նույն խնդիրների առաջ կանգնել, ինչ որ հատուկ է նիհարներին, իսկ շատ քաշ ավելացնելու դեպքում էլ վտանգ է առաջանում գեր կանանց վիճակում հայտնվելը:

Առավել դժվար իրավիճակում են գեր կանայք. բժիշկը խստորեն հետևելու է, որպեսզի նա ավելորդ կիլոգրամներ չհավաքի:

Փոքր չափերի՝ 1,57 սմ-ից ցածր հասակ ունեցող կանայք, վերը նշված վտանգներին առավել նախատրամադրված են, այդ պատճառով նրանք պետք է քաշ ավելացնելու հարցում ավելի զգույշ լինեն:

Ամերիկացի հետազոտողները գտնում են, որ առողջ երեխա ունենալու համար քաշը պետք է ավելացնել անհրաժեշտ ժամանակում:

1 ԵՌԱՄՍՅԱԿ

Այս շրջանում քաշի և՛ ավելացումը, և՛ կորուստը համարվում են նորմալ: Հղին՝ նախկին քաշի համեմատ, միջինում ավելանում է 1,5- 2,5 կիլոգրամով:

2 ԵՌԱՄՍՅԱԿ

Այս էտապում կանայք պետք է հատկապես ուշադիր լինեն: Եթե հավաքվում են անհրաժեշտ կիլոգրամներն, ուրեմն ամեն բան կարգին է: Եթե քաշը դրանից քիչ է ավելանում, երեխան կարող է փոքր քաշով ծնվել: Այս շրջանի միջին ցուցանիշները հետևյալ կերպ են հաշվարկվում. նորմալ կնոջ համար` շաբաթական 450 գրամ, նիհար կնոջ համար՝ 500 գրամ, իսկ գեր կանանց համար՝ 300 գրամից ոչ ավելի:

3 ԵՌԱՄՍՅԱԿ

Այս եռամսյակում ապագա մայրերն աստիճանաբար ավելի քիչ են քաշ ավելացնում և այդ ընթացքը պետք չէ խախտել՝ ոչ ավելի և ոչ պակաս: Հղի կնոջ օրգանիզմը արդեն կենտրոնացած է այլ ուղղությամբ՝ նա պատրաստվում է ծննդաբերության:

ՔԱՇԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՆՈՐՄԱԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

10-րդ շաբաթ՝  երեխան 15 գր, պլացենտան և պտղաջրերը՝ 40 գր, արգանդը և կրծքագեղձերը՝ 150 գր, արյունը՝ 100 գր, միջբջջային հեղուկը՝ 100 գր, ճարպային կուտակում՝ 200-300 գր:

20-րդ շաբաթ՝  երեխան 320 գր, պլացենտան և պտղաջրերը՝ 400 գր, արգանդը և կրծքագեղձերը՝ 750 գր, արյունը՝ 500 գր, միջբջջային հեղուկը՝ 200-400 գր, ճարպային կուտակում՝ 800-1600 գր:

40-րդ շաբաթ՝  երեխան 3,5 կգ, պլացենտան և պտղաջրերը՝ 1250 գր, արգանդը և կրծքագեղձերը՝ 1300 գր, արյունը՝ 1100-1200 գր, միջբջջային հեղուկը՝ 1000-1200 գր, ճարպային կուտակում՝ 2-4 կգ:

Ընդամենը՝ 1 եռամսյակ՝ 600-700 գր, երկրորդ եռամսյակ՝ 3-4 կգ, 3 եռամսյակ՝ 12-12,5 կգ:

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com