Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հղիության նշանները

Հղիության նշանները


Դրանցից հիմնականը մեստրուացիայի դադարն է: Սակայն դաշտանի ուշացումը դեռ չի նշանակում, որ հղիությունն սկսված է: Այդ ուշացումը կարող է կապված լինել նաև հորմոնալ խանգարումների, տարբեր հիվանդությունների, անգամ հոգեբանական խնդիրների հետ:

Պետք է նաև տեղեկացված լինել, որ լինում են դեպքեր, երբ մենստրուացիան շարունակվում է հղիության ընթացքում: Դրա պատճառը պրոգեստերոն հորմոնի անբավարարությունն է: Որոշ բժիշկներ դա նորմալ են համարում, իսկ ոմանք պնդում են, որ այս դեպքում առկա է վիժման վտանգ:

Բացի դա մեծանում են կրծքագեղձերը, դա արտահայտվում է գրեթե անմիջապես բեղմնավորումից հետո: Մեկ շաբաթ անց կինն զգում է տհաճ զգացողություններ կրծքագեղձերի  շրջանում՝ բարձրանում է կրծքագեղձերի զգայունությունը, լինում է անգամ ձգող ցավ և ցավ հպման ժամանակ:

Հաճախ կրծքագեղձերի վրա երակային ցանց է հայտնվում, իսկ մելոնինի ազդեցությամբ սկսում են մգանալ պտուկները: Այս փոփոխությունների պատճառը հորմոնների ազդեցությունն է, որոնք մեծացնում են կրծքագեղձերի 15-20 հատվածների ծավալը, դրդում կաթի արտադրության համար պատասխանատու բջիջներն ու ուղիները:

Հաճախակի միզարձակումը հղիության առաջին շաբաթների ընթացքում արտահայտված է լինում, հետո նորմալանում է և կրկին հաճախանում վերջին շրջանում, երբ մեծացած արգանդը ճնշում է միզափամփուշտը:

Քնկոտությունը. հղիության առաջին նշաններից են նաև  շուտ հոգնելը, արյան  ճնշման նվազումը և քնկոտությունը: Դրա պատճառներն են՝ պրոգեստերոնի ավելացումը և ողջ անոթային համակարգի վերակազմավորումը:

Վաղ տոքսիկոզ. հղիության հիմնական նշաններից է սրտխառնոցը, բայց այն հիմնականում արտահայտվում է հղիության 5-6-րդ շաբաթներից:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com