logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հղիություն. յոթերորդ շաբաթ

Հղիություն. յոթերորդ շաբաթ


Այս շաբաթում արդեն ժամանակն է մտածել, թե որտե՞ղ է առավել նպատակահարմար գրանցվել որպես հղի, ո՞ր կոնսուլտացիան է տանը կամ աշխատատեղին մոտ: Անհրաժեշտ է ստուգվել գինեկոլոգի կողմից՝ բացառելու արտարգանդային հղիությունը: Ամենայն հավանականությամբ, առաջին այցի ժամանակ բժիշկն ապագա մորը տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն կնշանակի, որից վախենալ պետք չէ: Վիտամինները և ֆոլաթթուն նույն կերպ պետք է շարունակել ընդունել. դրանք օգնում են պահպանել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը և ապագա երեխայի ճիշտ զարգացմանը:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

7 շաբաթվա ընթացքում երեխայի չափերը գրեթե կրկնապատկվում են՝ հասնելով 6-ից մինչև 11-12 մմ-ի: 7-րդ շաբաթվա վերջում պտղի քաշը մոտավորապես 0,8 գ է: Նրա ձեռքերին և ոտքերին արդեն հայտնվել են դաստակները և ոտնաթաթերը, ճիշտ է, արտաքնապես դրանք դեռ հիշեցնում են մաշկաթաթեր: Շարունակում են զարգանալ գլխուղեղի կիսագնդերը: Սիրտն արդեն բաժանված է երկու խոռոչի և արտափքված է մարմնից: Թոքերում հայտնվել են բրոնխների սաղմիկները, ակտիվ կերպով զարգանում են աղիները, ձևավորվում են երիկամները:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Հղիության 7-րդ շաբաթում հնարավոր են որովայնի ստորին մասում սպազմ և նույնիսկ ցավեր, քանի որ արգանդն անընդմեջ աճում է: Մինչ հղիությունը եղած չափը այժմ գրեթե կրկնապատկվել է: Օրգանիզմում մեծանում է նաև արյան և ընդհանուր հեղուկների ծավալը, ինչը չափերով մեծացած արգանդի հետ ճնշում է միզապարկին և առաջանում է հաճախամիզություն: Արգանդի վզիկի լորձանյութը դառնում է թանձր՝ ձևավորելով, այսպես կոչված, լորձային խցան: Այդ խցանը ստեղծում է պաշտպանական արգելք արտաքին աշխարհի և սաղմի «միկրոաշխարհի» միջև: Իսկ այդ խցանի  անջատվելը կդառնա ծննդաբերության սկզբի նախան՛շաններից մեկը:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

1. Հղիության մասին տեղեկացնել աշխատատեղի ղեկավարությանը: Ապագա մայրը կարող է իրեն ապահովագրել աշխատանքից ազատվելու վտանգից: Հղի կնոջը չի կարելի կրճատել: Պարտադիր չէ հղիության մասին հայտնել բոլոր աշխատակիցներին, բավական է միայն այդ մասին տեղեկացնել տնօրենին և կադրերի բաժնի աշխատակցին:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com