Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության մասին հայտնում է Science Daily-ն:

Մեր կյանքում էլեկտրամագնիսական դաշտերի էներգիայի հիմնական աղբյուրը էլեկտրահաղորդիչ լարերի տրանսֆորմատորներն են և կենցաղային էլեկտրասարքերը՝ հեռուստացույցներ, համակարգիչներ, չորացուցիչներ (ֆեներ), արդուկներ, հարիչներ և այլն:

Հետազոտողներն ուսումնասիրել են 18 տարեկանից բարձր տարբեր տարիքի և ռասայի 913 հղի կանանց:  Օրվա ընթացքում նրանք կրել են մագնիսական դաշտի վերահսկման հատուկ փոքրիկ սարք: Կանայք լրացրել են օրագիր, որտեղ մանրամասն նկարագրել են իրենց առօրյա գործերը և զբաղմունքը:

Մասնագետները հսկել են, որպեսզի մասնակիցներից որևէ մեկն այդ ընթացքում արտասովոր ոչինչ չկատարի:

Միաժամանակ, գրանցվել են բոլոր գործոնները, որոնք կարող էին բերել հղիության ընդհատման՝ ալկոհոլի, կոֆեինի օգտագործում և տարբեր հիվանդություններ:

Արդյունքում, էլեկտրամագնիսական ճառագայթման ամենացածր  ցուցանիշով հղիների մոտ վիժում առաջացել է 10,4 տոկոս դեպքում, ավելի բարձր ճառագայթմամբ հղիների մոտ այն կազմել է 24,2 տոկոս:

Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ իոնիզացում չառաջացնող մագնիսական դաշտերը կարող են անբարենպաստ կենսաբանական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, և անհրաժեշտ է հետագա հետազոտություններ անցկացնել:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com