logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ի՞նչ է զգում երեխան ծննդաբերության ժամանակ

Ի՞նչ է զգում երեխան ծննդաբերության ժամանակ


Ծննդաբերության ժամանակ ապագա կնոջ զգացողությունների և ապրումների մասին շատ է գրված ինչպես գիտական, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ։ Իսկ ի՞նչ է զգում փոքրիկն այդ ժամանակ։ Այսպիսով, ինչպե՞ս պետք է փոքրիկն ապրի սեփական ծննդաբերության ընթացքը։ Այդ պահին ի՞նչ կզգա նա։ Ի՞նչ զգացողություններով կուղեկցվի նրա այս աշխարհ գալը։ Թողնո՞ւմ են արդյոք հետք և ի՞նչ հետք, ծննդաբերության ապրումները փոքրիկ մարդուկի հոգեբանության վրա։ Մենք՝ մեծերս, կարո՞ղ ենք արդյոք օգնել կամ հեշտացնել այդ փորձությունը և անհրաժե՞շտ է արդյոք դա անել։ Այսպիսի շատ հարցեր... Որպեսզի պատասխաններ տրվեն այս հարցերին, հոգեբաններն օգտագործել են բազմաթիվ մեթոդներ։ Պետք է միանգամից ասել, որ նրանք ընդհանուր եզրակացության չեն եկել, թե ի՞նչ է զգում երեխան  ծննդաբերության ընթացքում։ Բայց մի քանի ընդհանուր օրինաչափություններ կարելի է առանձնացնել։

Դրանցից առաջինն այն խոստովանությունն է, որ ծննդաբերության սկիզբ է հանդիսանում հոգեբանական, կենսաբանական և նույնիսկ բարոոյական ուժեղագույն սթրեսը։ Կարելի է ասել, որ երեխան իր կյանքում առաջին անգամ հանդիպում անարդարությանը և նենգությանը։ Մայրիկի հարմարավետ, տաքուկ որովայնը, որն այդքան ժամանակ տալիս էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր կյանքի համար,  հանկարծ դառնում է ագրեսիվ և անբարեհամբույր։ Նա սկսում է հեռացնել իրենից, «վտարել դրախտից»։

Կյանքը իրադարձությունների շարք է՝ սկսած բեղմնավորումից մինչ ծնունդը և ծննդից մինչ մահ։

Պերինատալ հոգեբանություն

Սա նոր, շատ ժամանակակից ուղղություն է հոգեբանության մեջ։ Որպես գիտություն՝ գոյություն ունի շուրջ 30 տարի և շատ արագ տարածվում է քաղաքակիրթ երկրներում։ Ստեղծվել է Պերինատալ հոգեբանության  համաշխարհային ասոցիացիա, որն ունի մասնաճյուղեր տարբեր երկրներում և քաղաքներում։

Պերինատալ հասկացությունը կազմված է երկու բառից՝ պերի (peri) – հարակից, շուրջ և նատոս (natalis) – ծնվելուն վերաբերվող:

Պերինատալ հոգեբանությունն ուսումնասիրում է պերինատալ ժամանակաշրջանում հոգեկան կյանքը, նաև դրա ազդեցությունը մարդու անձի ձևավորման վրա։ Դա գիտություն է մոր հետ պտղի և նորածնի փոխկապվածության, ինչպես նաև երեխայի վրա մոր հոգեկան ազդեցության մասին։ Դա գործունեության հազվադեպ օրինակ է, երբ տարբեր մասնագետներ ընդհանուր լեզու են գտնում։ Իսկ դրանով զբաղվում են հոգեբանները, հոգեթերապևտները, մանկաբարձները, մանկաբույժները և մանկավարժները։ Ենթադրվում է, որ պտղի երկարատև հիշողությունը ծավալվում է այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել հղիության, ծննդաբերության, հետծննդյան շրջանում։ Այս իրադարձություններն ազդում են մեծահասակ մարդու ունեցած ռեակցիայի, նրա ենթագիտակցության, վարքի, հոգեկանի ձևավորման վրա։

Պերինատալ իրադարձությունները հատկապես ուժեղ են ազդում.

  1. ծանր իրադրության ժամանակ մարդու վարքի վրա. սթրես, բաժանում, գործնական դժվարություններ և այլն

  2. մարդու ձգտումը դեպի էքստրեմալը. բանակում ծառայելը, պատերազմի, սեքսի, սպորտի ագրեսիվ տեսակների, մոլեգին խաղերի հանդեպ ունեցած վերաբերմունքը և ընդհանրապես այն ամենի նկատմամբ, ինչը «թունդ» է։

Այլ կերպ ասած՝  ցանկության դեպքում  պերինատալ հոգեբանությանը կարելի է վերագրել այն ամենը, ինչ հաճո է։

Պերինատալ մատրիցաներ

Տեսական հիմքի  հիմնադիր է համարվում ազգությամբ չեխ, ամերիկացի Ստանիսլավ Գրոֆը։ Գրոֆն ուսումնասիրել է երեխայի կյանքի ծրագրավորման ամենավաղ, ներարգանդային մեխանիզմները։ Նա պարզաբանել է, թե ինչպես է  երեխան զգում իրեն մոր արգանդում (իհարկե, գիտակցության մակարդակի վրա ոչինչ չհիշելով), որից և հետագայում կախված է երեխայի բնավորությունը և ճակատագիրը։ Ավելին, հիմա գիտնականները հակված են այն բանին, որ մարդու հոգեկան կյանքը սկսվում է հենց բեղմնավորումից։ Այսինքն՝ մարդու կյանքի առաջին փորձառություն է համարվում ներարգանդային ժամանակաշրջանը։ Գրոֆը բացահայտեց պերինատալ մատրիցաների տեսությունը։ Դրա հիմնական դրույթները կարճ հետևյալում են. մարդու մոտ պերինատալ իրադարձությունները ֆիքսվում են չորս հիմնական մատրիցաների տեսքով՝ համապատասխան հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանի ընթացքին։ Դրանք կոչվում են բազային պերինատալ մատրիցաներ։ Այն բանից, թե ինչպե՞ս են ընթանում այդ փուլերը, շատ բան է կախված. առաջանում է կամ երեխայի ինքնավստահությունը դեպի աշխարհի բարյացակամությունը, կամ ուժեղ խուճապ այն ամենի նկատմամբ, ինչն անապահով և հիվանդագին է, կամ էլ դրանց միջինը։

Ի՞նչ է մատրիցան։ Անհասկանալի է։ Մատրիցան ինչ-որ նախատիպ է, որի հիման վրա կազմվում են հետագա օբյեկտները։

Միամտության մատրիցա

Այս մատրիցան ձևավորում է մարդու կյանքի պոտենցիալը, նրա պոտենցիալ հնարավորությունները, հարմարվելու ընդունակությունը։ Այն երեխաների մոտ, որոնք  ցանկալի են և ցանկալի է նրանց սեռը, առողջ հղիության ընթացքում բազային հոգեկան պոտենցիալը բարձր է, այդ հետևությունը կատարվել է մարդու կողմից դեռ շատ վաղուց։ Առաջին մատրիցան  9-ամսյա երանությունն է մոր արգանդում։ Կյանքն ընթանում է  ամենաբարեհաջող պայմաններում՝ մոր օրգանիզմի կենտրոնում։ Սաղմը պաշտպանված է և գտնվում է  իդեալական  տաքության մեջ. տեսնում է  յուրահատուկ կարմիր լույս, մշտապես օրորվում է։ Իմիջիայլոց, հենց այստեղից էլ գալիս է մեր սերը դեպի ճոճանակները։ Այդ ժամանակ մանուկը հաճույք է ստանում, այսպես ասած, մատը մատին չտալով։ Դա շատ կարևոր փորձ է բավարարվածություն ստանալու համար։ Եթե այդ ժամանակահատվածում  մարդը հաճույք չի ստացել, ապա նրա համար դժվար կլինի վայելել բնական հաճույքը հետագա կյանքում։ Նա կձգտի արհեստականորեն ուրախություն պարգևել իրեն՝ օգտագործելով քաղցր, ալկոհոլ և այլն։

Ինչպե՞ս է ուղղորդել բնությունն այս շրջանը։ Փոքրիկի համար դա  ամենահրաշալի ժամանակն է, նա սիրված է և ցանկալի, աշխարհը բարեհաճ է նրա հանդեպ, նա լիովին պաշտպանված է։ Մայրիկը սիրում է նրան` դեռ ոչինչ չիմանալով նրա մասին. ո՛չ սեռը, ո՛չ մազերի գույնը։ Համաձայն հոգեբանության տեսություններից մեկի՝ փոքրիկը  գտնվում է  «Աշխարհը հրաշալի է և ես հրաշալի եմ» վիճակում։ Ո՞ր մատրիցաներն են ձևավորվում այդ ժամանակ։ Առաջին հերթին լավատեսության, հավատի մատրիցան, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, լավ է լինելու։ Եթե մայրիկն ուրախ է հղիության համար, երջանիկ և գոհ է հղիության ընթացքում, ապա փոքրիկը ծնվում է «երջանկության համախտանիշով»։ Այդ մարդիկ հնարավորություն ունեն երջանիկ լինել յուրաքանչյուր հանգամանքներում։ Այնպես որ, աշխատեք գոհ և ուրախ լինել, թույլ մի տվեք հանգամանքներին և վատ մարդկանց վշտացնել ձեզ։ Դարեր ի վեր մարդիկ հղիներին պաշտպանում էին ամեն վատից, չարից և տգեղից։  Ստացվում է զուր չէր. որերորդ անգամ գիտությունը հաստատում է ժողովրդական իմաստությունը։ Իհարկե, մեր կյանքը թույլ չի տա 9 ամիսներն անցկացնել երանության մեջ։ Հաճախ թվում է, որ նյարդերը շատ լարված են և յուրաքանչյուր մանրուք սրտին մոտ է ընդունվում։ Եվ դա էլ իզուր չէ։ Փոքրիկը պետք է կուտակի զգացմունքների որոշակի գիտելիքների ուղեբեռ։ Նա պետք է կարողանա անհանգստանալ, որպեսզի հետո սովորի ապրումներին մասնակից լինել, պետք է կարողանա վշտանալ, որպեսզի հետո սովորի կարեկցել։ Սրանք հենց այն մատրիցաներն են, որոնց հիման վրա գիտակցությունը պետք է դուրս հանի շատ ավելի բարդ էմոցիաներ և բնավորության գծեր։ Դա տեղի է ունենում հղիության ընթացքի վերջնամասում, երբ բնության ուղղորդմամբ արդեն կուտակված է «երջանկության ուղեբեռը» և ավելի հեշտ է հոգեկանի և կազմավորվող ուղեղի համար  գլուխ հանել մայրիկի ապրումներից։ Դրան ավելացրած ավարտվում է մայրիկի հետ միասնության  ժամանակահատվածը և պետք է տեղ նախապատրաստել ծննդաբերության հետ կապված ապրումների համար։ Այնպես որ, լաց եղեք, եթե  ցանկություն կա, կարելի է նաև կարեկցել ինքներդ ձեզ, բայց չափից ավելի ջանք մի թափեք, ձեր փոքրիկին դա կարող է շատ դուր գալ, և արդյունքում այդ զգացմունքը կարող է դառնալ նրա ամենասիրելին։

Միևնույնն է, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները, չէ՞ որ դու ամենաերջանիկ կինն ես, դու կրում ես քո երեխային և շուտով կտեսնես նրան։
  Այն երեխաները, որոնք հղիության սկզբից արժանացել են քիչ սիրո, անցանկալի են եղել, պատահական, չպլանավորված, իրենց զգում են ոչ պիտանի և նույնիսկ՝ մերժված։ Նրանք հենց արգանդում հասկանում են, որ երջանկություն չեն բերի իրենց ծնողներին։ Այդ պատճառով կյանքի նրանց հիմնական ընկալումն այսպիսին է. «Ինձ չէին ցանկանում, ես արժանի չեմ, ես չեմ վաստակել նրանց սերը»։ Այս ամենը բարդացնում է անձնական կյանքը և կարիերայի համար դժվարություններ ստեղծում։  

Ձեր միասնության ամենաերկարատև ժամանակը փոքրիկին շատ բան է տալիս՝ սկսած բնավորությունից,  վերջացրած սեքսուալ կողմնորոշմամբ։ Օրինակ, մայրիկը շատ է ցանկանում տղա ունենալ, իսկ աղջկա մասին լսել անգամ չի ուզում, իսկ հղիությունը զարգանում է և մեծանում է փոքրիկ աղջնակ։ Ամենափոքր չարությունն անգամ, որ դու անում ես փոքրիկին՝ ծրագրավորելով նրա սեռը, դժբախտ անձնական կյանքն է՝ կապված ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշմամբ։

Դժբախտություն է նաև չբերությունը։ Մեծ թվով ամուսիններ տարիներով բուժվում են չբերության դեմ, իսկ բժիշկները միաձայն ասում են.  «Դուք միանգամայն առողջ եք»։ Բայց և այնպես չեք հղիանում։ Իսկ այս ամենի պատճառը պետք է փնտրել առաջին պերինատալ մատրիցայում, որը պնդում է .«Դու կին չես,  դու պետք է տղամարդ լինեիր»։ Կամ` հակառակը, երբ խոսքը տղամարդուն է վերաբերում։
Շարունակությունը հաջորդ հոդվածում...  


Նանա Դանիելբեկ,
մանկաբարձ - գինեկոլոգ

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com