Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆԸ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒ ...

ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆԸ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)


ՀԱՐԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծննդաբերությունից հետո հաճախակի հանդիպող բարդություններից մեկն էլ միզասեռական համակարգի բորբոքումն է: Դա պայմանավորված է նրանով, որ միզասեռական համակարգը տեղակայված է  ծննդաբերական ուղիներին մոտ: Ամենից հաճախ հանդիպում է հետծննդյան ուրետրիտը (միզուկի բորբոքում) և ցիստիտը (միզապարկի բորբոքում):  Ուրետրիտի և ցիստիտի զարգացման պատճառ կարող են լինել ծննդաբերության  ընթացքում միզուղիներ ներթափանցող մանրէները:

Հետծննդաբերական ուրետրիտի և ցիստիտի դրսևորումներն են՝ կարմրությունը, ցավն ու այրոցը, որոնք առաջանում են միզելու ժամանակ, միզապարկի թերի դատարկության զգացողությունը, անմիզապահությունը, հաճախակի միզելու  պահանջը՝  ցավով արտահայտված: Կարող է նկատվել ջերմության բարձրացում, ինքնազգացողության վատթարացում և թուլություն: Եթե ​​ ուրետրիտի և ցիստիտի բուժմանը պատշաճ ուշադրություն չդարձվի , ապա կարող է նկատվել միզասեռական համակարգի վարակային աճ՝ հանգեցնելով հետծննդաբերական պիելոնեֆրիտի (երիկամների բորբոքում):

ԹՈՒԹՔ  ԵՎ  ՀԵՏԱՆՑՔԻ  ՃԱՔ

Թութքային հանգույցներն (ուղիղ աղու երակների վարիկոզ) առաջանում են հղիության ընթացքում, իսկ ծննդաբերությունից հետո այն ավելի է խորանում և սկսում ցավ և անհանգստություններ պատճառել: Հաճախ դրանք ուղեկցվում են հետանցքի ճաքերով: Անհրաժեշտ է  ապահովել աղիների կանոնավոր դատարկումը  և կանխել փորկապությունը:

ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՍԹՐԵՍ

Ծննդաբերելուց  հետո շատ կանայք ունենում են անբացատրելի հուսահատություն, որը սկսվում է ծննդաբերությանը հաջորդող 2-րդ, 3-րդ օրը և դրսևորվում  գերզգայունության, անհանգստության, հուզականության բարձրացմամբ և ընդհանուր տրամադրության անկմամբ: Այն ունի ֆիզիոլոգիական բացատրություն. հղիության ընթացքում մարմինը գտնվում է այնպիսի հորմոնների ազդեցության ներքո, որոնք հանգստացնող էֆեկտ ունեն:  Ծննդաբերությունից հետո այդ հորմոնների քանակը կտրուկ նվազում է 50 անգամ, օրգանիզմը ոչ միշտ է կարողանում նույնպիսի արագությամբ հարմարվել այդ փոփոխություններին, ինչը հանգեցնում է հոգեբանական նման փոփոխությունների:

Որպեսզի օգնեք ինքներդ ձեզ  հնարավորինս արագ հաղթահարել այդ դժվար ժամանակահատվածը և թոթափել բացասական հույզերը, կարող եք ձեռնարկել մի շարք քայլեր.

 

Ցանկացած դեպքում, երբ կառաջանան ձեզ անհանգստացնող վիճակներ, շուտափույտ դիմեք բժշկի, մի սպասեք, որ ամեն ինչ կլուծվի ինքնաբերաբար,  քանի որ վաղ դիմելիության դեպքում ցանկացած խնդիր ավելի արագ,  հեշտ և անհետևանք կստանա իր լուծումը։

 

ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԲԱՐԻ ԱԶԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՀՈԳ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com