Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ԴՈՊԼԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ԴՈՊԼԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ


    Դոպլերոմետրիան հղիության ժամանակ ախտորոշիչ մեթոդ է, հետազոտության տարատեսակ, որի շնորհիվ հնարավոր է ճիշտ գնահատել արյան հոսքը մայր-ընկերք-պտուղ համակարգում և ժամանակին կանխել հնարավոր լուրջ բարդությունների զարգացումը:

    Այն անվտանգ է, ինֆորմատիվ և հղիների հատուկ պատրաստվածություն չի պահանջում: Նորմալ ընթացող հղիության դեպքում դոպլեր հետազոտությունը պլանային կարգով  բոլոր հղիներին կատարվում է  20-24 շաբաթականում: Ամեն դեպքում դոպլերոմետրիկ հետազոտության  ցուցումները և ժամկետները որոշում է բժիշկը:  

    Հետազոտվում է արյան հոսքը պտղի, պորտալարի, արգանդի անոթներում: Դոպլերոմետրիկ նորմալ ցուցանիշները այս ժամկետում խոսում են պտղի բավարար ներարգանդային վիճակի մասին, բայց չի բացառվում որոշակի բարդությունների առաջացումը հղիության ուշ ժամկետներում: Այն պարտադիր է որոշակի ցուցումների ժամանակ`

 

     Դոպլերոմետրիկ տվյալների հիման վրա բժիշկը որոշում է արյան հոսքերի խանգարման ծանրության աստիճանները: 30-34շաբաթականում դոպլերի տվյալներն օգնում են ճիշտ պլանավորել և ընտրել ծննդալուծման եղանակը:

Եթե առկա է արյան հոսքի խանգարում արգանդ-ընկերք-պտուղ համակարգի որևէ հատվածում,նշանակվում է դինամիկ հսկողություն,այդ թվում և ստացիոնար բուժում: Հետազոտությունների քանակի սահմանափակում չկա: Հղիության ժամանակ բարդությունների առկայության դեպքում այն կարելի է կրկնել:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com