Վաղաժամ ծննդաբերությունները և անհաս նորածինների առողջությունն իրապես կարևոր խնդիր է այսօր աշխարհում: Քանաքեռ-Զեյթուն Ծննդատան մասնագիտացված նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքն իր ներդրումն ունի վաղաժամ ծննդաբերության արդյունքում անհաս ծնված բազմաթիվ երեխաների առողջ կյանքի պահպանման գործում: Այսօր էլ բաժանմունքում բուժում են ստանում անհաս ծնված զույգ աղջիկներ: Մաղթում ենք նրանց արագ ապաքինում: