Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ԱՐԳԱՆԴԻ ՎԶԻԿԻ ՆԱԽԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈԼՊՈՍԿՈՊԻԱ

ԱՐԳԱՆԴԻ ՎԶԻԿԻ ՆԱԽԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈԼՊՈՍԿՈՊԻԱ


    Ժամանակակից գինեկոլոգիայում արգանդի վզիկի «էրոզիա» ախտորոշում գոյություն չունի, սակայն այս անվանումը լայնորեն տարածված է հանրության շրջանում: Նախկինում ընդունված էր «էրոզիա» համարել արգանդի վզիկի վրա հայտնաբերված տարբեր չափսերի կարմիր բծերը, որոնք կարող են լինել ոչ միայն ախտաբանական փոփոխությունների հետևանք, այլև համարվել տարիքային առանձնահատկություն (նորմալ ֆիզիոլոգիական պրոցես):

   Արգանդի վզիկի ախտաբանական փոփոխությունները ախտորոշելու համար կատարվում է արգանդի վզիկի բջջաբանական հետազոտություն` ՊԱՊ թեստ (առաջարկվել է Պապանիկոլաուի կողմից): ՊԱՊ թեստը թույլ է տալիս հայտնաբերել փոփոխված նախաքաղցկեղային և քաղցկեղային բջիջները: Սեռական կյանքով ապրող 30-ն անց կանանց խորհուրդ է տրվում անցնել այս հետազոտությունը` ըստ ազգային ուղեցույցի: Արգանդի վզիկի բջիջների նախաքաղցկեղային փոփոխությունները կոչվում են դիսպլազիա: ՊԱՊ թեստի ոչ նորմալ արդյունքների դեպքում պետք է կատարել կոլպոսկոպիա հետազոտությունը, որը հստակ կերպով հաստատում է կամ ժխտում  դիսպլազիան: Տարբերում ենք արգանդի վզիկի դիսպլազիայի ծանրության 3 աստիճան` թեթև, միջին և ծանր, որոնցից յուրաքանչյուրի դեպքում գոյություն ունեն բուժման և հետագա վարման հստակ մոտեցումներ:

    Արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտահարումների և քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը սեռական ճանապարհով փոխանցվող մարդու պապիլոմավիրուսն է (ՄՊՎ): Վերջինիս հայտնաբերումը ցուցում է կոլպոսկոպիկ հետազոտության:

    Արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտահարումների և քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտությունների շարքում կոլպոսկոպիան կարևոր հետազոտություն է: Այն բարձր տեղեկատվությամբ, անվնաս, մատչելի մեթոդ է, չունի կողմնակի էֆեկտներ: Թույլ է տալիս հետազոտել կնոջ արտաքին սեռական օրգանները, հեշտոցի պատերը, արգանդի վզիկի հեշտոցային մասը հատուկ գործիքի՝ կոլպոսկոպի միջոցով՝ բազմակի խոշորացնելով հետազոտվող հատվածի պատկերը:

    Քանաքեռ - Զեյթուն ծննդատանը իրականացվում է կոլպոսկոպիա հետազոտությունը նոր սերնդի  կոլպոսկոպով ,  որը  կնոջը  հնարավորություն  է  տալիս  հատուկ  էկրանի  օգնությամբ  հետևել հետազոտության ողջ ընթացքին, բուժման  արդյունքներին՝ հեշտությամբ հաղորդակցվելով գինեկոլոգ-կոլպոսկոպիստի հետ:

    Կոլպոսկոպիայի ժամանակ համապատասխան նյութերով մշակման միջոցով տեսանելի են դառնում փոփոխված օջախները, գնահատվում դրանց բնույթը, չափսերը, տեղակայումը, անհրաժեշտության դեպքում իրականացվում է նշանակիր բիոպսիա`վերջնական  ախտորոշումը  հաստատելու  համար։

    Կոլպոսկոպի  հսկողությամբ  իրականացվում  են  նաև  բուժական  միջոցառումներ,  ինչը  հնարավորություն  է  տալիս  հեռացնել  միայն  ախտահարված  հատվածները  առողջ  հյուսվածքների  սահմանում։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com