Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ԱՅՍՕՐ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

ԱՅՍՕՐ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է


2016-2017թթ. Երևանի  քաղաքապետարանի կողմից իրականացված հիմնանորոգման  և վերազինման  արդյունքում՝ ծննդատանն այսօր ողջ ծավալով  իրականացվում է շուրջօրյա մանկաբարձա-գինեկոլոգիական և նեոնատալ բարձր մակարդակի բուժօգնություն:

Ծննդատան  բազմամյա փորձառություն ունեցող  բարձրակարգ մասնագետները, հմուտ և հոգատար միջին և  կրտսեր բուժանձնակազմն իրենց ամենօրյա աշխատանքը կատարում են  մեծ պատրաստակամությամբ  և  պատասխանատվության բարձր գիտակցումով՝ յուրաքանչյուր պացիենտի  նկատմամբ  ցուցաբերելով անհատական մոտեցում, որի համար էլ արժանանում են նրանց բարձր և շնորհակալ գնահատականին :

Շնորհավորում ենք Քանաքեռ-Զեյթուն ծննդատան բուժանձնակազմին  և  պացիենտներին վերաբացման տարեդարձի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ իրենց պատասխանատու և դժվար գործում: Ցանկանում ենք, որ ընդունված և դուրս գրված առողջ մայրերի թիվը մնա անփոփոխ, իսկ նորածիններինը՝ բազմապատկվի:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com