Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Տարեմուտի օրհնության արարողություն Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը


Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ տարեմուտի օրհնության արարողություն։ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Եսային օրհնության աղոթք կարդաց առ Աստված՝ Ծննդատունն աստվածային բարեհաճությանն արժանացնելու համար։

Քահանան օրհնեց Ծննդատան ջուրը, հացը և աղը՝  որպես խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշեր: Այնուհետև, շրջելով բաժանմունք առ բաժանմունք, օրհնեց նաև Ծննդատան հղիներին, ծննդաբերներին և նորածիններին՝ Աստծո օրհնությունը տալով ներկա և ապագա մայրերին։

 

 

 

 

 

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com