logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հարց. ինչպե՞ս պետք է սնվի կերակրող մայրը

Հարց. ինչպե՞ս պետք է սնվի կերակրող մայրը


Հարց

Ես շուտով ծննդաբերելու եմ և ցանկանում եմ նախապատրաստվել իմ նոր կարգավիճակին։ Բանն այն է, որ ես չեմ կողմնորոշվում մի շատ կարևոր հարցում։ Ասում են, որ կրծքով կերակրող մայրը պետք է իր սննդակարգում բավականին մեծ փոփոխություններ մտցնի, նաև` սահմանափակումներ։ Ոմանք ասում են, որ դրա կարիքը չկա, և երեխան ամենափոքր հասակից պետք է սովորի ամեն տեսակի սննդի։ Սակայն ես կցանկանայի, որ այս հարցում կողմնորոշիչը լիներ մասնագետի խորհուրդը, որը հիմնավորված կլինի գիտական, բժշկական մեկնաբանությամբ։

Պատասխան

Դուք ճիշտ եք։ Անգամ գիտական շրջանակներում կարծիքները խիստ հակասական են։ Ոմանք կարծում են, որ կերակրող մայրը պետք է չգնա սահմանափակումների, մյուսներն էլ առաջարկում են  սահմանափակումների մեծ ցանկ։ Կողմնորոշվելու համար, թե որն է ավելի ճիշտ ու առավել ընդունելի, պետք է նախևառաջ հաշվի առնել նորածնի մարսողական առանձնահատկությունները։ Մանրամասնությունները մի կողմ թողնելով՝ նշեմ հիմնականները։

Ներարգանդային շրջանում պտուղը սնվում է այն նյութերի հաշվին, որ նրան մատակարարվում է մոր արյան միջոցով։ Նրա ստամոքս-աղիքային համակարգը մարսում է միայն պտղի կողմից երբեմն-երբեմն փոքր քանակով կուլ տված հարպտղային ջրերը, ինչը բավականին դյուրամարս է։ Ծննդից հետո նրան առաջարկվում է մայրական կաթը, որի բաղադրությունը կախված է մոր սննդակարգից։ Մայրական կաթը սկզբնական շրջանում պետք է լինի դյուրամարս, որպեսզի երեխայի մարսողական համակարգը կտրուկ չծանրաբեռնվի։ Դրա համար կերակրող մայրը պետք  է սնվի այնպիսի մթերքներով, որոնք հեշտ են մարսվում։ Պետք է  բացառել այնպիսի մթերքի կիրառումը, որի հետևանքով երեխայի մոտ կարող են առաջանալ ալերգիկ երևույթներ և գազեր։ Ավելորդ է հիշեցնել, որ սնունդը պետք է լինի որակով և թարմ պատրաստված։ Աստիճանաբար երեխան ադապտացվում է ինքնուրույն մարսողությանը, և, դրան զուգահեռ, մայրը կարող է ընդլայնել կիրառվող սննդի շրջանակը։

Յուրաքանչյուր անգամ սննդում որևէ նոր բան կիրառելով՝ 1-2 օրվա ընթացքում հետևեք երեխայի ինքնազգացողությանը. չե՞ն հայտնվել, արդյոք, անհանգստացնող հանգամանքներ (, գազեր, ցան, անհանգստություն և այլն)։ Եթե նման երևույթներ չկան, կարող եք շարունակել։ Ամեն դեպքում, լավ կլինի, որ խորհրդակցեք մանկաբույժի հետ, ով հաշվի առնելով Ձեր երեխայի օրգանիզմի առանձնահատկությունները, կտա արժեքավոր խորհուրդներ։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com