logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հղիների քմահաճությունները` սննդի հանդեպ

Հղիների քմահաճությունները` սննդի հանդեպ


Այն մասին, որ հղիների մոտ լինում են տարօրինակ սննդային հակումներ և քմայքներ, գիտեն անգամ հղիությունից ոչինչ չհասկացողները: Առաջին անգամ ապագա մայրը բախվում է սննդի նկատմամբ իր փոխված ընկալումների հետ հղիության առաջին եռամսյակում, երբ որոշ մթերքներ (հատկապես ուժեղ հոտ ունեցողները) սրացնում են տոքսիկոզը, իսկ որոշներն էլ` փրկություն են սրտխառնոցի դեմ: Մեծ մասամբ այստեղ պատճառը պրոգեստերոն հորմոնն է, որն ազդում է միկրոէլեմենտների յուրացման, ինչպես նաև հղի կնոջ համային ընկալումների վրա:

Հաճախ քմահաճությունները վերջանում են տոքսիկոզի հետ: Եթե դրանք շարունակվում են երկրորդ և երրորդ եռամսյակներում, այդ մասին պետք է հայտնել բժշկին:

Հատկապես կարևոր է բժշկին տեղյակ պահել այն, որ հղի կինը ցանկանում է ոչ ուտելի նյութեր ուտել՝ կավիճ, հանգած կիր  և այլն, կամ նրան դուր են գալիս քիմիական հոտերը:

Հակառակ հայտնի մտայնության, կավիճ ուտելը բնավ չի նշանակում, որ հղին ունի կալցիումի պակաս: Դա կարող է լինել երկաթի պակասի կամ նրա յուրացման խանգաման նշան:

Երբեմն երկաթի և ֆերիտինի անբավարարությունն արյան մեջ լինում է հեմոգլոբինի նորմալ ցուցանիշների հետ համատեղ: Այդ պատճառով նման դեպքերում բժիշկը հղիին պետք է թաքնված անեմիայի կասկածով արյան կենսաքիմիական հետազոտություն իրականացնի:

Եթե արյան հետազոտության պատասխանը նորմալ է, նոր համային հակումները կարող են բացատրվել հոգեբանական հարմարավետության ձգտումով: Երբեմն հղի կնոջ մոտ ի հայտ է գալիս հակում դեպի մանկության ժամանակ օգտագործած սնունը, կամ սուր կերակուրները: Երբեմն նաև մեծանում է քաղցրի պահանջը, որն այնքան էլ անվնաս չէ:

Քմահաճություններն, իհարկե հիմնականում պետք է բավարարել, սակայն անհրաժեշտ է նաև հետևել շաքարի, աղի նորմայից  ավելի չօգտագործելուն:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com