Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Որքա՞ն հեղուկ է պետք հղի կնոջը

Որքա՞ն հեղուկ է պետք հղի կնոջը


Չնայած օրվա ընթացքում 8 բաժակից ոչ պակաս ջրի օգտագործման կարևորությունը կլինիկորեն ապացուցված չէ, սակայն մասնագետները դա համարում են օրգանիզմը ջրազրկումից պահպանելու լավագույն ելքը:

Հղի կնոջն անհրաժեշտ է մեծ քանակի հեղուկ՝ օրական մոտավորապես 10 բաժակ: Դրա մեջ մտնում է նաև այն ջուրը, որը հղին ստանում է սննդով՝ ապուրներով, հյութեղ միրգ-բանջարեղենով, կաթնամթերքով: Այդ ամենը լրացնում են հեղուկի պահանջի գրեթե կեսը: Միշտ պետք է հիշել, որ ոչ բոլոր ըմպելիքներն են հավասարապես օգտակար: Առավել նախընտրելի են սովորական մաքուր ջուրը, ջրով նոսրացված թարմ հյութերը, տնական կոմպոտները, կաթը, թանը և բուսական թեյերը: Իսկ գազավորված ըմպելիքները, քաղցր փոշիներով ստացվող հյութերը, սուրճը, սև թեյը պետք է խիստ սահմանափակել կամ բացառել: Եվ, իհարկե, խոսք անգամ չի կարող լինել ալկոհոլային խմիչքներ օգտագործելու մասին:

Հեղուկները պետք է խմել ոչ միանգամից, այլ կումերով` ամբողջ օրվա ընթացքում և սնունդ ընդունելու ժամերի միջև ընկած  ժամանակահատվածում. դա կկանխի ստամոքսում այրոցի առաջացմանը: Կարևոր է թույլ չտալ ջրազրկում շոգ ժամանակ, երբ օրգանիզմը հեղուկներ է կորցնում քրտնարտադրության միջոցով:

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com