Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հարց. սթրեսային իրավիճակների պատճառով կարո՞ղ է դաշտանադադար լինել

Հարց. սթրեսային իրավիճակների պատճառով կարո՞ղ է դաշտանադադար լինել


Հարց

Ես նկատել եմ, որ երբեմն սթրեսային իրավիճակների պատճառով ինձ մոտ սկսվում է դաշտանադադար, երբեմն դա տևում է մի քանի ամիս։ Ինձ թվում է, որ դա շատ սովորական մի բան է, որ կարող է պատահել յուրաքանչյուր աղջկա և կնոջ մոտ։ Սակայն անհանգստանալու առիթներն էլ քիչ չեն, հատկապես երբ լսում եմ նման խանգարումների դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Կարող է նաև, որ ես պարզապես ինձ ավելորդ ծանրաբեռնում եմ և ոչինչ էլ չարժի ձեռնարկել։

Պատասխան

Ինձ ավելի հեշտ կլիներ Ձեզ առավել կոնկրետ խորհուրդնել տալ, եթե իմանայի Ձեր տարիքը։ Իհարկե, ուժեղ սթրեսը կարող է դառնալ դաշտանային ցիկլի խախտման  պատճառ։ Բայց, որպես կանոն, խնդրի կարգավորման հետ պայմանավորված՝  կարգավորվում է  նաև ցիկլը։ Բացի այդ, ցիկլի  խախտումը ինքնին կարող է հանգեցնել որոշակի նյարդային վիճակի, ինչն էլ ավելի կբարդացնի սթրեսային իրավիճակը։ Նմանատիպ իրավիճակներ, ինչպիսին դաշտանադադարն է, կարող է առաջանալ նաև օրգանիզմում հորմոնային խանգարման պատճառով։

Ամեն դեպքում, դա չի կարելի բարձիթողի  անել։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս նման խանգարումները չվերագրել միայն  սթրեսներին և անցնել լիարժեք հորմոնալ հետազոտություն։

Իրականում այսօր սթրեսային վիճակում են գտնվում  գրեթե բոլոր կանայք , սակայն նրանցից ոչ բոլորի մոտ է նկատվում դաշտանային ցիկլի խախտում։ Հետազոտությունը թույլ կտա պարզել հորմոնալ խնդիրների ծագումը, վերացնել դրանք և կարգավորել ցիկլը։ Իսկ եթե պարզվի, որ հորմոնալ  խնդիրներ չկան, ավելի լավ։ Այդ դեպքում Դուք արդեն վստահ կլինեք, որ պատճառը միայն սթրեսներն են և կզբաղվեք Ձեր հոգեկան վիճակով։ Եվ աշխատեք Ձեր բուժումը չփնտրել  հաբերի մեջ։ Դիմեք հոգեթերապևտի օգնությանը, նա Ձեզ կօգնի ոչ միայն դուրս գալ ստեղծված իրավիճակից, այլ նաև այլ կերպ  ընդունել կենցաղային խնդիրները։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com