logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Հաճախ տրվող հարցեր

Կերակրման ժամանակ կաթի կանգը կրծքում կոչվում է լակտոստազ: Որպես կանոն՝ այն առաջանում է կամ շատ արտադրվող կաթի ու ոչ անհրաժեշտ քանակի դատարկվելուց, կամ նեղ ծորանների պատճառով:

Լակտոստազն արտահայտվում է կաթնագեղձի ուժեղ ցավով, որի ժամանակ կուրծքը լցվում է, իսկ շոշափելիս կարելի է առանձին մասերում նկատել կոշտացումներ: Երբ կրծքից կաթը դուրս է գալիս, ուշադրություն դարձրեք, որ որոշ մասերից կարող է կաթ դուրս չգալ ընդհանրապես: Այս դեպքում ցավային զգացողությունները չեն հանգստանում նույնիսկ կուրծքը դատարկելուց հետո։ Դրա պատճառները շատ են, որոնցից հիմնականներն են` կրծքով կերակրելուց հրաժարվելը, երեխային ոչ կանոնավոր կերակրելը, կերակրելիս երեխային կրծքին ոչ ճիշտ մոտեցնելը և այլն: Դրան նպաստում են նաեւ նեղ կրծկալներ կրելը, մրսելը, սթրեսները, գերհոգնածությունն ու գերծանրաբեռնվածությունը, փորի վրա քնելը, որի արդյունքում կարող են խցանվել կաթնածորանները:

Ընդհանրապես, լակտոստազը կարող է ուղեկցվել լավ ինքնազգացողությամբ ու մարմնի նորմալ ջերմաստիճանով: Բայց որևէ միջոց չձեռնարկելու դեպքում կարող է բարձրանալ ջերմությունը, ինչը մաստիտի զարգացման նախանշան է: Այս դեպքում բավական է երեխային ճիշտ մոտեցնել կրծքին ու ճիշտ հաճախականությամբ կերակրել, գանգատները կվերանան: Կանոնավոր կերակրելու հետ մեկտեղ, պետք է կուրծքը դատարկել նաեւ կթելու միջոցով` օրը 1-3 անգամ: Չի կարելի կուրծքը դատարկել կերակրելուց անմիջապես հետո, որովհետեւ դա նյարդային համակարգին տագնապ է հաղորդում այն մասին, որ կաթը չի բավականացնում երեխային, հետեւաբար՝ ավելի շատ ու արագ կսկսի կաթ արտադրվել, իսկ այս դեպքում կաթի կանգն անխուսափելի է:

Կուրծքը դատարկելուց առաջ պետք է տաք կոմպրեսներ դնել, որպեսզի ուժեղանա կաթի հոսքը: Կոմպրեսն այն մասերում պետք է դրվի, որտեղ կոշտացումներ ու կաթի կանգ է նկատվում:

Լակտոստազի ժամանակ պետք է հետեւել օգտագործած հեղուկի քանակին, որպեսզի սահմանափակեք կաթի առաջացման քանակը: Հեղուկի քանակը պետք է չանցնի 800 մլ-ից մինչեւ 1 լիտրի չափը: Բայց հաճախ լակտոստազը կարող է վերածվել մաստիտի, որին բնորոշ են նույն նշանները` ավելի սուր արտահայտված: Հիվանդությունն ուղեկցվում է մարմնի բարձր ջերմությամբ եւ ուժեղ ցավերով:

Քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության միջոցով քաղցկեղի բուժումը հղիության ընթացքում վտանգավոր չէ պտղի համար եւ, սովորաբար, առողջական խնդիրներ չի ստեղծում։ Հենց դրա համար էլ մասնագետներն այսօր կանանց խորհուրդ են տալիս չհետաձգել բուժումը, եթե հղիության ընթացքում քաղցկեղ է հայտնաբերվել։

Պրոֆեսոր Ֆրեդերիկ Ամանտը Վիեննայում Քաղցկեղի եվրոպական կոնգրեսի ընթացքում ներկայացրել է իր հետազոտության արդյունքները։ Կյանքի առաջին 3 տարիների ընթացքում (մասնագետը նրանց հենց այդպիսի ժամանակահատվածի ընթացքում է դիտարկել) բոլոր այդ երեխաները աճել եւ զարգացել են ճիշտ այնպես, ինչպես բոլոր այլ երեխաները՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեբանորեն։ Նույնիսկ քիմիաթերապիայի կուրսերի թիվը (1-ից 10) ոչ մի կերպ չի ազդել նրանց առողջության եւ հոգեբանության վրա։

Գիտնականն անհամեմատ ավելի լուրջ խնդիր է համարել վաղաժամ ծննդաբերությունը, որը երեխայի առողջության վրա ավելի վատ է ազդում, քան ցանկացած քիմիաթերապիա։ Քաղցկեղի դեմ բուժում ստացող կանանց մոտ մեծանում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը, մյուսներին ժամանակից շուտ կեսարյան հատում են իրականացնում, որպեսզի հանգիստ շարունակեն բուժումը։ Պրոֆեսորի կարծիքով շատ կարեւոր է, որ բժիշկներն ուշադիր լինեն եւ անեն ամեն հնարավորը, որպեսզի կինը երեխային իր մարմնում պահի մինչեւ նախանշված ժամկետը։

«Մեր տվյալներում մենք քիմիաթերապիայի շատ տեսակներ ենք հաշվի առել, բայց, իհարկե, չենք կարող երաշխավորել, որ քիմիաթերապիայի բացարձակապես բոլոր տեսակներն անվտանգ են պտղի համար »,- զգուշացրել է գիտնականը։

Նշենք, որ հղիության ընթացքում հայտնաբերվող քաղցկեղի առավել տարածված տեսակներն են կրծքի քաղցկեղը եւ քաղցկեղի հեմատոլոգիական տեսակները՝ սպիտակարյունությունը եւ ավշային հանգույցների քաղցկեղը։

Հիշեցնենք, որ վերջերս ավշային հանգույցների քաղցկեղով հիվանդ կինը Հայաստանում առողջ երեխա է ունեցել, չնայած հղիության ընթացքում քիմիաթերապիայի կուրսեր է անցել։

Հղիության ժամանակ կնոջ մոտ բարձրանում է էսթրոգեն հորմոնի քանակը, որը նպաստում է մաշկի վրա ցաների առաջացմանը, ինչպես նաեւ ավելանում է զգայունությունը ցելյուլիտի նկատմամբ:

Հաճախ առաջանում է մաշկի չորություն եւ գրգռվածություն, ալերգիկ երեւույթներ: Այդ ընթացքում պտղի վրա բացասական ազդեցությունից խուսափելու համար կինը պետք է օգտագործի դիմահարդարման միայն բնական միջոցներ՝ ապահովելով մաշկի արդյունավետ սնուցումը:

Նպատակահարմար է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա` «հիպոալերգիկ» պիտակով: Պետք է առավել ուշադիր լինել օգտագործվող շրթներկի, տոնային քսուքների եւ այլ կոսմետիկ միջոցների պիտանելիության ժամկետների վրա: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել օգտագործվող կոսմետիկայի բաղադրությանը: Մաշկի խնամքի համար կարելի է օգտագործել մանկական խնամքի միջոցներ, քանի որ դրանց որակի վերահսկումն ավելի խստապահանջ է:

Ինչպե՞ս խնամել մազերը հղիության ընթացքում

Հղիության շրջանում էսթրոգեն հորմոնի ավելացման շնորհիվ մազերն արագ են երկարում, պակասում է մազաթափությունը եւ մազերն ավելի առողջ տեսք են ստանում: Հղիների մոտ հնարավոր է գլխամաշկի փոփոխություն, մազերը կարող են պահանջել ավելի հաճախ կամ պակաս լվացում: Պետք է շարունակել օգտագործել ծանոթ ապրանքանիշերի արտադրանքը:

Քանի որ այդ շրջանում որոշ կանանց մոտ մազերի որակը փոխվում է, ուստի պահանջում է ավելի շատ խնամք: Ինչ վերաբերվում է մազերը ներկելուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ քիմիական ներկերից, որոնք չորացնում են գլխի մաշկը և կարող են նաեւ ներծծվել մաշկի մեջ: