logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Մեր մասին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» հիմնադրվել է 50-ական թվականներին։ Սկզբում գտնվել  է 8-րդ բուժ միավորման կազմում ու ազգաբնակչությանը հայտնի է եղել որպես 8-րդ ծննդատուն և մինչ օրս հանդիսանում է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ պետական բուժհաստատությունը։

2016-2017թթ. Քաղաքապետարանի կողմից իրականացվել է ծննդատան հիմնովին, արդիական վերակառուցում,  վերանորոգում և վերազինում ։

03.05.2017թ. կայացել է ծննդատան հանդիսավոր վերաբացումը և այսօր այն գործում է որպես ինքնուրույն III  մակարդակի բուժհաստատություն։

Ծննդատան արհեստավարժ, բարձրակարգ մասնագետների, հմուտ և հոգատար միջին բուժանձնակազմի շնորհիվ, ողջ ծավալով, իրականացվում է 24-ժամյա մանկաբարձա-գինեկոլոգիական և նեոնատալ բարձր մակարդակի բուժօգնություն, որին նպաստում են շուրջօրյա լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշումը, անեսթեզիոլոգիան  և վերակենդանացումը, բոլոր նեղ մասնագետների խորհրդատվության ապահովումը։

Ծննդատանը բուժօգնությունը իրականացվում է  հետևյալ բաժանմունքներում՝

•    Բարձր ռիսկի հղիների բաժանմունք
•    Ծննդաբերական բաժանմունք
•    Հետծննդյան բաժանմունք
•    Նեոնատոլոգիական ծառայություն
•    Գինեկոլոգիական բաժանմունք
•    Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք
•    Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

Ծննդատունն ունի նորագույն օդափոխման համակարգ, ունի իր առանձին կաթսայատունը, որն ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ինչպես ծննդկանների, այնպես էլ նորածինների համար։ Գործում է սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է ծննդատունը։

Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 2 կամ 3 անձի համար, լուսավոր են, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, ունեն իրենց սանհանգույցը՝ մշտական տաք և սառը ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար։ Կան նաև վճարովի մեկսենյականոց և երկսենյականոց հիվանդասենյակներ։  Ծննդատունը գտնվում է կանաչապատ գոտում, որը հնարավորություն է ընձեռում բարձր ռիսկի հղիների բաժանմունքում գտնվող հղիներին, հակացուցումների բացակայությունների դեպքում, կատարել երեկոյան զբոսանք հարազատի ուղեկցությամբ:

Ծննդատան առավելություններից  է նաև, որ  այն գտնվում է 2 խոշոր  բազմապրոֆիլ հիվանդանոցների և Արյունաբանական կենտրոնի ընդհանուր տարածքում և, պայմանագրային հիմունքներով, խիստ անհրաժեշտության դեպքում, ունի հնարավորություն օգտվել այդ հիվանդանոցների ամբողջ ներուժից։

 

Այսօր «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը»  հանդիսանում է ինքնատիպ, յուրօրինակ, մայրաքաղաքի ժամանակակից և մրցունակ  բժշկական կենտրոններից մեկը։

 

Աշխատակազմ

Տնօրեն՝ Կ.Գ.Կուտոյան
Բուժ գծով փոխտնօրեն՝ Ն.Վ.Դանիելբեկ
Բարձր ռիսկի բաժանմունքի վարիչ՝ Ն.Գ.Չոբանյան
Հետծննդյան բաժանմունքի վարիչ՝ Ա.Ա.Խաչատրյան
Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ Վ.Հ.Շիշմանյան
Նորածինների ինտենսիվ  թերապիայի եվ վերակենդանացման բաժանմունքի վարիչ`  Ս.Յ.Հակոբյան

 

 

 

 

 

                                                                                                             Կառուցվածք

 

                                                    

 

                           

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com