Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» հիմնադրվել է 50-ական թվականներին։ Սկզբում գտնվել է 8-րդ բուժ միավորման կազմում ու ազգաբնակչությանը հայտնի է եղել որպես 8-րդ ծննդատուն և մինչ օրս հանդիսանում է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ պետական բուժհաստատությունը։
Երևանի քաղաքապետարանի որոշման համաձայն՝ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» 2014թ. դեկտեմբերի 25-ից առանձնացավ և պաշտոնապես դարձավ Քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող ինքնուրույն բուժհաստատություն՝ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ։
Իրականացվել է ծննդատան հիմնովին, արդիական վերակառուցում, վերանորոգում և վերազինում, որի շնորհիվ ծննդատունը դարձել է ինքնատիպ, յուրօրինակ, լուսավոր, հարմարավետ, մայրաքաղաքի ժամանակակից և մրցունակ բժշկական կենտրոններից մեկը։
03.05.2017թ. կայացել է ծննդատան հանդիսավոր վերաբացումը և այժմ այն գործում է որպես ինքնուրույն II մակարդակի բուժհաստատություն։
Ընդհանուր տեղեկատվություն
Ծննդատանն իրականացվում են մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ հետևյալ բաժանմունքներում՝
Ծննդատան արհեստավարժ, բարձրակարգ մասնագետների, հմուտ և հոգատար միջին բուժանձնակազմի շնորհիվ, ողջ ծավալով, իրականացվում է 24-ժամյա մանկաբարձա-գինեկոլոգիական և նորածնային բարձր մակարդակի բուժօգնություն, որին նպաստում են շուրջօրյա լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշումը, անեսթեզիոլոգիան և վերակենդանացումը, բոլոր նեղ մասնագետների խորհրդատվության ապահովումը։
Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 2 կամ 3 մահճակալի համար, լուսավոր են, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, ունեն իրենց սանհանգույցը՝ մշտական տաք և սառը ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար։ Կան նաև վճարովի մեկսենյականոց և երկսենյականոց հիվանդասենյակներ, որտեղ նախատեսվում է հարազատներից մեկի ներկայությունը
Ծննդատունն ունի նորագույն օդափոխման համակարգ, ունի իր առանձին կաթսայատունը, որն ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ինչպես ծննդկանների, այնպես էլ նորածինների համար։ Գործում է սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է ծննդատունը։
Ծննդատան առավելություններից է նաև, որ գտնվում է 2 խոշոր բազմապրոֆիլ հիվանդանոցների և Արյունաբանական կենտրոնի ընդհանուր տարածքում և, պայմանագրային հիմունքներով, խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավորություն ունի օգտվելու այդ հիվանդանոցների ողջ ներուժից ։
«Քանաքեռ-Զեյթուն ծննդատունն» այսօր հանդիսանում է ինքնատիպ, յուրօրինակ, մայրաքաղաքի ժամանակակից և մրցունակ բժշկական կենտրոններից մեկը, որտեղ հետազոտվում և բուժվում են ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի քաղաքացիները։
Աշխատակազմ
Տնօրեն՝ Տ. Ասատուրյան
Բուժ գծով փոխտնօրեն՝ Հ. Սարգսյան
Ծննդաբերական բաժանմունքի վարիչ` Ն.Դանիելբեկ
Բարձր ռիսկի բաժանմունքի վարիչ՝ Ն.Գ.Չոբանյան
Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝ Կ. Բարսեղյան
Նորածնային բաժանմունքի վարիչ` Ս.Յ.Հակոբյան
Կառուցվածք