Հարգելիներս,
Ողջունում եմ Ձեզ Քանաքեռ-Զեյթուն ծննդատան պաշտոնական կայքում։
«Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն»-ն այսօր հանրությանն է ներկայանում որպես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի միակ ծննդատունը, որտեղ հազարավոր կանայք ստացել և ստանում են մանկաբարձագինեկոլոգիական տարաբնույթ բուժօգնություն։ Ծննդատունը ևս մի անգամ հիմնանորոգվել է և այսօր տարածաշրջանի լավագույն ու առաջատար ծննդատներից է՝ ապահովված անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով։
Մեր երիտասարդ, տարբեր վերապատրաստումներ անցած պրոֆեսիոնալ բուժանձնակազմը պատրաստ է կատարել իր վրա դրված բարձր առաքելությունը՝ պատասխանատվության խորը գիտակցմամբ, քանզի երեխայի ծնունդը դա բնության այն մեծագույն հրաշքն է, որի իրականացումը տրված է մեզ։
Մեր նպատակն է ձևավորել բուժօգնության նոր ընկալում մեր պացիենտների մոտ՝ մատուցելով բարձրորակ բուժօգնություն, առաջարկելով օրիգինալ և ժամանակակից պայմաններ և նորագույն բուժական մեթոդներ։ Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր այցելու ստանալու է բարեհամբույր, պրոֆեսիոնալ և արդյունավետ բուժօգնություն։ Այցելեք մեր պաշտոնական էջ՝ հետևելու և մշտապես իրազեկ լինելու մեր լուրերին։
Հարգանքով՝
Տաճատ Ասատուրյան
Մեր մասին Կապ մեզ հետ
![]() |
ԳինեկոլոգիաԳինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են... |
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքԲարձր ռիսկի հղիների բաժանմունքում հետազոտվում և բուժվում են մանկաբարձական տարբեր խնդիրներով և արտասեռական ախտաբանություններով հղիներ: Շատ կարևոր է հղիության.. |
![]() |
![]() |
Ծննդաբերական բաժանմունքԱյս բաժանմունքում տեղի է ունենում աշխարհի ամենամեծ հրաշքներից մեկը՝ մարդու ծնունդը: Ծննդաբերական բաժանմուքն իր կազմում ներառում է անհատական ծնարաններ և մանկաբարձական վիրահատությունների համար... |
Հետծննդյան բաժանմունքԱնմիջապես ծննդաբերությունից հետո ծննդկանը տեղափոխվում է հետծննդյան բաժանմունք, որտեղ կազմակերպվում է նրա հետագա խնամքը և, կարիքի դեպքում` բուժումը... |
![]() |
![]() |
Նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքԱնմիջապես ծննդաբերությունից հետո խորը անհաս և ծանր վիճակում ծնված նորածինները տեղափոխվում են մասնագիտացված և բոլոր անհրաժեշտ սարքավորումներով... |
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքԲաժանմունքն ապահովում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդների անզգայացման, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության... |
![]() |
![]() |
ԱխտորոշումԾառայության մեջ ներառվում են լայնածավալ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները, գինեկոլոգիական, մանկաբարձական և որովայնի խոռոչի այլ օրգանների սոնոգրաֆիա, պտղի դոպլերոսկոպիան... |